481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-լիտվական հարաբերությունների ներկայիս վիճակը քննարկեցին երկու երկրների ԱԳՆ մամուլի ծառայությունները
15:05
21 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-լիտվական հարաբերությունների ներկայիս վիճակը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը և Լիտվայի ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Դայվա Ռիմաշաուսկայտեն։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ժամանակ նշվեց, որ պետությունների ղեկավարների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների փոխադարձ այցերը, ինչպես նաև երկու գերատեսչությունների ղեկավարների կանոնավոր կապերը նպաստում են Հայաստանի և Լիտվայի փոխադարձ ճանաչողականության բարձրացման մակարդակը, ինչպես նաև տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։

Սկանդինավյան և Բալթյան երկրների համագործակցության պատմությունը և փորձը ներկայացնելով՝ Լիտվայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատեց Վիլնյուսի ցանկությունը՝ աջակցել Բալթիկայի և Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ձևավորմանը՝ «3+3» ձևաչափում՝ Եվրոմիություն մտնելու հարցերում փորձի փոխանակման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության նպատակով։

Միաժամանակ, Կարապետյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության գործընթացը, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի մասին բանաձևը ՎՈՒԱՄ-ի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը Վիլնյուսում է գտնվում Հայաստանի պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների Լիտվա կատարած այցի շրջանակներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար: