481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը
18:08
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի ընդունեց Երևանում գտնվող Նիցցայի քաղաքապետ, սենատոր  Ժակ Պեյրային (Jacques Peyrat)։

«Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը  բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համարբերությունները, գոհունակություն հայտնեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա փայլուն անցկացման, Հայաստանի պատմության, մշակույթի, քաղաքակրթության հանդեպ ֆրանսիական հասարակության ցուցաբերած մեծ հետաքրքրության վերաբերյալ »,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Օսկանյանը նշեց, որ միայն Նիսում անցկացվել է մոտ 40 խոշոր միջոցառում։

Իր հերթին, Ժակ Պեյրան, խոսելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մասին, կարևորեց Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային և շրջանային իշխանությունների սերտ համագործակցությունը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի տասնյակ քաղաքների միջև ստեղծվել են քույր-քաղաքների հարաբերություններ և իրագործվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր՝ ամենակենտրոնացված մակարդակով։

Կողմերը դրական գնահատեցին գործակցության վերաբերյալ ԵՊՀ եւ Նիսի համալսարանների միջեւ կնքված համագործակցության մասին համաձայնագիրը եւ վստահություն հայտնեցին, որ դա նոր մակարդակի կբարձրացնի եւ առավել կամրապնդի երկկողմ սերտ հարաբերությունները:

Հայաստանի տարին Ֆրանսիայում սկսվեց 2006թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անակխության օրը և ավարտվեց 2007թ. հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը։ Հայաստանի տարվա շրջանակներում 165 ֆրանսիական քաղաքներում տեղի ունեցան մոտ 850 մշակութային, տնտեսական և բարեգործական միջոցառումներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: