478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության նիստը
18:29
18 Սեպտեմբերի 2007

Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների մաքսային ծառայութնների ղեկավարների խորհրդի քարտուղարության նիստը։ Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ռուսաստանի մաքսային Ֆեդերալ ծառայության ներկայացուցիչ, մաքսային ծառայության գնդապետ Նատալյա Վորոնցովան, նիստն անցկացվում է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի դեկտեմբերյան նիստի նախաշեմին։

«Քարտուղարությունը պատրաստում է 46-րդ Խորհրդի օրակարգը, որտեղ քննարկվելու են մաքսային համագործակցության տարբեր ուղղությունների 10 հարցեր։ ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավասությունների մեջ է մտնում մաքսային գործընթացների պարզեցմանն ու ներդաշնակմանն և մաքսային ծառայությունների համագործակցությանն ուղղված փաստաթղթերի պատրաստումը»,-ասաց նա։

Քարտուղարության նիստի շրջանակներում ծրագրվում է դիտարկել ինչպես իրավապահ ոլորտի, այնպես էլ նախնական տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր։ Կարևոր հարցերի շարքում գնդապետ Ն. Վորոնցովան ընգծեց մաքսային գործի հարցերը կանոնակարգող միջազգային իրավական դաշտի գույքագրումը։

«Մենք պիտի հստակեցնենք, թե այս տարիների ընթացքում ինչպիսի փաստաթղթեր են ընդունվել, աշխատում են արդյոք դրանք և ինչպես պիտի համագործակցենք ապագայում։ Բնական է՝ շատ են չլուծված հարցերը. նախ և առաջ դա սահմանի անցման ժամանակ մաքսային գործառույթների պարզեցումն ու ներդաշնակումն է»,-նկատեց Վորոնցովան։

ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993-ի դեկտեմբերի 23-ին «Տնտեսական խորհրդի ստեղծման մասին» պայմանագրի դրույթների իրականացման համար։ Այն միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիայի, Ուզբեկիստանի, Տաջիկիստանի, Ղրղզստանի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարներին։ Խորհրդի նիստը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով։ ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության նիստը տեղի է ունենում  Խորհրդի նիստերի նախաշեմին՝ տարին չորս անգամ։

Երևանում քարտուղարության նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկիստանի, Ուզբեկիստանի, Ուկրաինայի մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ։ Նիստին մասնակցում է ԱՊՀ գործկոմի ներկայացուցիչը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։