478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսի առաջին տիկինը բարձր է գնահատել Հայաստանի երիտասարդական պատվիրակության մասնակցությունը համաժողովին
18:48
05 Սեպտեմբերի 2007

Սեպտեմբերի 1-3-ը Հայաստանի երիտասարդական պատվիրակությունը Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաքում մասնակցել է «Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք՚» խորագրով երիտասարդական միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր ԵԱՀ առաջին տիկին Սյուզան Մուբարաքի գլխավորած Կանանց Միջազգային Շարժումը, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ  մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Սեպտեմբերի 2-ին համաժողովի շրջանակում Հայաստանի պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքը:

«Հանդիպման ընթացքում ԵԱՀ առաջին տիկինը բարձր գնահատեց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համաժողովին եւ գոհունակություն հայտնեց, որ այն ՀՀ նախագահի ս.թ. ապրիլին Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է»,-նշված է հաղորդագրությունում:

Տեղեկատվության համաձայն, տկն. Ս. Մուբարաքը կարեւորել է նմանատիպ միջոցառումների շարունակականության եւ զարգացման անհրաժեշտությունը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում:

«Համաժողովի փակման մշակութային միջոցառման պատիվը տրվեց Հայաստանի պատվիրակությանը, ուր համերգով հանդես եկավ ՀՀ պատվիրակության անդամ, ճանաչված երգչուհի Սիրանույշ Հարությունյանը»,-տեղեկացնում է հաղորդագրությունը:

ՀՀ պատվիարկության ղեկավարը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման հրավերի եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ փոխանցել ՀՀ առաջին տիկնոջ ողջույնները:

Համաժողովին մասնակցել են  մոտ 100 երկրի պատվիրակություններ (մոտ 1000 մասնակից):  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։