483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳ նախարարը պատմական է համարում Եվրոպական Նոր հարևանության քաղաքականության (ՆՀՔ) անցման ԵՄ-ի որոշումը
11:25
04 Սեպտեմբերի 2007

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատմական է համարում Եվրոպական Նոր հարևանության քաղաքականության (ՆՀՔ )անցման Եվրամիության որոշումը։

«ԵՄ-ն, հանուն սեփական և մեր շահերի, պատմական որոշում կայացրեց ներգրավվելու իր հարևաններին` կիսելու իր արժեքները, կրկնօրինակելու իր տնտեսական հաջողությունները և ներդաշնակվելու իր ժողովրդավարական չափորոշիչներին», - ասել է Վ. Օսկանյանը՝ ելույթ ունենալով Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպական Միության և ԵՄ Նոր հարևանության քաղաքականության (ՆՀՔ) անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Վ. Օսկանյանը նշել է, որ, ողջունելով այս նախաձեռնությունը, Հայաստանը ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը:

«Գործողությունների ծրագրերը նախապատրաստելիս մենք վերլուծեցինք, գնահատեցինք և հանրագումարի բերեցինք մեր ձեռքբերումներն ու կարիքները: Արդեն իսկ առաջին տարվա ընթացքում ԳԾ մեզ հնարավորություն ընձեռեց և ուղեցույց հանդիսացավ առավել ակտիվ կերպով շարունակել քաղաքական, տնտեսական և կառուցվածքային բարեփոխումները», - մեջբերեցեին Վ. Օսկանյանի խոսքերը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերով, տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ ԳԾ-ներում ընդգրկված դրույթները պարունակում են կարգավորման մի ընդհանուր տեսլական: «Այն ունի ինտեգրացիոն կոնտեքստ, որ նորովի հայացքով է նայում կարգավորման գործընթացին», - ասել է ԱԳ նախարարը։

«Տնտեսական բազմաբնույթ և տարամակարդակ ինտեգրման հնարավորություններ է ընձեռում մեր օրենսդրության, իրավական նորմերի և չափորոշիչների ուղղորդված և արագացված համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին: Շուտով մենք կսկսենք բաժնեմասեր ունենալ եվրոպական շուկաներում, իսկ Եվրոպան` մեր շուկայում», - նշել է Վ. Օսկանյանը։ Նրա խոսքերով, սա է տարբերությունը Եվրոպական հարևանության քաղաքականության և այն ամենի միջև, ինչ Հայաստանը արել է ԵՄ-ի հետ անցումային շրջանի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։

Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում ինտեգրացիոն բաղադրիչներն ավելի մեծ են, ուստի Հայաստանի  հարաբերություններն ԵՄ-ի հետ այսօր որակապես տարբերվում են։

«Նոր ֆինանսական ռեսուրսները, խորացված տնտեսական ինտեգրումը, կրթական հնարավորությունները և վիզաների տրամադրման դյուրացումը նոր հնարավորություններ կբացեն առաջընթացի համար», - կարծում է Հայաստանի ԱԳ նախարարը։

Համաժողովի շրաջանակում նախարար Օսկանյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Թունիսի, Էստոնիայի, Կիպրոսի, Չեխիայի ԱԳ նախարարների հետ:

Համաժողովի նախօրեին Լեհաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵՄ-ին վերջին տարիներին անդամակցած Արևելյան Եվրոպայի երկրների և Հարավային Կովկասի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Բալթյան երկրների, Լեհաստանի, Չեխիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵՄ ՆՀՔ իրագործման ընթացքի, տարածաշրջանային համագործակցության ծրագրերի, ԵՄ-Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանը Արևելյան Եվրոպայի երկրների աջակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցում է Եվրոպական Միության և ԵՄ Նոր հարևանության քաղաքականության (ՆՀՔ) անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հրավերով։ Հանդիպմանը ներկա են 16 երկրների ԱԳ նախարարներ։

Հանդիպման նպատակը ԵՄ Նոր հարևանության քաղաքականության մեջ մտած երկրների միջև հարաբերությունների զարգացումն է առևտրի ազատականացման, կլիմայի փոփոխությունների և էներգետիկ անվտանգության մարտահրավերների բնագավառներում:

Բրյուսելում գտնվելու ընթացքում, սեպտեմբերի 4-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ։

2004-ի հունիսի 14-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ընդհանուր հարցերի և արտաքին հարաբերությունների խորհուրդը «Հարևանության եվրոպական նախաձեռնությունը» Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա տարածելու որոշում է ընդունել։  Խորհուրդը Եվրոհանձնաժողովին կոչ է արել ներկայացնել առանձին զեկույց քաղաքական համագործակցությանը, արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող յուրաքանչյուր երկրի վերաբերյալ՝ նկատի ունենալով քաղաքական և տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ «Նոր հարևանություն» ծրագրով Հայաստանի անհատական գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006-ի նոյեմբերի 14-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: