484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Գորդոն Ինգլանդի հետ
18:06
15 Օգոստոսի 2007

 Օգոստոսի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Գորդոն Ինգլանդի հետ:  

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսվել է նաև տարածաշրջանային անվտանգության որոշ խնդիրների մասին:

Դեսպան Մարգարյանը պրն. Ինգլանդին հայտնել է ՀՀ կառավարության խորին երախտագիտությունը Վաշինգտոնի «Ուոլթեր Ռիդ» բժշկական կենտրոնում Իրաքում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում վիրավորված հայ սպայի՝ ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանի բուժման կազմակերպման համար: Փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության շնորհակալական նամակը:

Իր հերթին պրն. Ինգլանդը դեսպան Մարգարյանին է փոխանցել ամերիկյան կառավարության երախտագիտությունը՝ Իրաքում միջազգային կոալիցիայում Հայաստանի շարունակական մասնակցության համար:

Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Սարգսյանը:-0-     

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։