486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Իտալական Տրեվիզո մարզը կմասնակցի Հայաստանի գյուղերի զարգացման ծրագրին
19:35
03 Օգոստոսի 2007

Իտալական Տրեվիզո մարզը իրականացնելու է Վայոց-Ձորի գյուղերի, մասնավորապես Արենիի զարգացմանն ուղղված ծրագրեր։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտնեց Տրեվիզո մարզի փոխնախագահ, Քոնելյանոյի քաղխորհրդի ղեկավար, դոկտոր Ֆլորիանո Զամբոնը (Dr. Floriano Zambon)՝ ԱԳՆ նախարար նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում, Զամբոնն ասել է, որ արդեն մշակվում են գինեգործության, զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտներում համագործակցության ծրագրեր։

Նա կարևորել է Վենետիկի Մխիթարյանների միաբանության դերը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում։

Իր հերթին, վարդան Օսկանյանը նշել է, որ Տրեվիզոյի մարզի պատվիրակության այցը զգալի խթան կհանդիսանա Հայաստանի և Իտալիայի մարզերի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, ինչին զգալիորեն կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։

Զրուցակիցները քննարկել են հայ-իտալական գործնական կապերի ընդլայնման հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել էին նաև Քոնելյանոյի քաղաքապետ Ալբերտո Մանիերոն և պատգամավոր Մարիո Բերգամոն։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանի ապրանքաշրջանառությունը Իտալիայի հետ 2007-ի առաջին կիսամյակում կազմել է 65 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 17%-ով։-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։