478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միացել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գրեթե բոլոր հայտարարություներին
16:59
25 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը միացել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության /ԸԱՔԱ/ գրեթե բոլոր հայտարարություններին՝ միջոցառումների համակարգին, որ Եվրոմիությունը իրականացնում է  իր  անդամ չհանդիսացող երկրների նկատմամբ ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը։

Նրա խոսքերով, ԸԱՔԱ մեխանիզմները և դրույթները Հայաստանում սկսել են գործել 2007թ. հունիսից։ «Անցյալ մեկ ու կես ամսվա ընթացքում մեզ հաջողվել է ոչ միայն լուծել տեխնիկական հարցերը, այլև միանալ ԸԱՔԱ հայտարարությունների մեծամասնությանը», - ասաց Բայբուրդյանը։

Բացի այդ, նա նշեց, որ Հայաստանի միանալը ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հայտարարություններին՝  նախատեսված է եվրոպական հարևանության ծրագրի ԵՄ և Հայաստանի  համատեղ գործունեության ծրագրով։

«ԸԱՔԱ հայատարարություններին միանալը մեծ նշանակություն ունի, քանի որ մեր երկիրը հնարավորություն է ստանում ցույց տալ իր դիրքորոշումը ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության նկատմամբ գործնական մեխանիզմների միջոցով, այդ թվում՝ նրանց միջնորդագրերին միանալով», - ասաց Բայբուրդյանը։

Միաժամանակ, ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանը հնարավորություն ունի հեռու մնալ այն փաստաթղթերից, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում երկրի ազգային շահերին։

Ընդհանուր արտաքին քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը /ԸԱՔԱ/ իրենից ներկայացնում է միջոցառումների համակարգ, որը Եվրամիությունը կիրառում է իր կազմի մեջ չմտնող երկրների նկատմամբ։

ԸԱՔԱ առարկա են հանդիսանում, նախ և առաջ, Եվրոպայում և ընդհանրապես աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովման հարցերը, ռազմական հակամարտությունների կանխարգելումը և վերացնելը։

Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության շրջանակներում Եվրոմիությունը սահմանում է ԸԱՔԱ սկզբունքներն ու ընդհանուր կողմնորոշիչները, որոնց պետք է հետևեն Միության բոլոր մասնակից-պետությունները և ինստիտուտները, որտեղ կազմվում են առանձին երկրների և աշխարհագրական շրջանների նկատմամբ Միության վարած քաղաքականության առաջնահերթ ուղղվածությունները։

ԸԱՔԱ նաև մշակում է ԵՄ ընդհանուր դիրքորոշումները, ընդունում է որոշումներ, կարող է միջազգային համաձայնագրեր կնքել արտասահմանյան պետությունների հետ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: