484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՊԽ կազմում ստեղծվելու է Հատուկ իրավիճակների համակարգման խորհուրդ
18:11
12 Հուլիսի 2007

Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի խորհրդի (ԿԱՊԽ) աշնանը կայանալիք խորհրդաժողովում ծրագրվում է ստեղծել Արտակարգ իրավիճակների համակարգման խորհուրդ, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի-ծառայությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հինգշաբթի Մոսկվայում ԿԱՊԽ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Կոլեկտիվ անվտանգության խորհրդի անդամ-երկրների արտակարգ իրավիճակների կոորդինացիոն խորհրդի մասին դրույթը» (ԱԻԿԽ)։

«Արտակարգ ներկայացուցիչները համաձայնեցրել են դրույթի նախագիծը և որոշել ներկայացնել այն ԿԱՊԽ կանոնադրական օրգանների առաջիկա նիստի օրակարգում».- նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթի նախագիծը պատրաստված է 2005-ին ԿԱՊԽ անվտանգության խորհրդի կոմիտեի քարտուղարների համատեղ գործունեության մեխանիզմների համաձայնեցման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը կոչված է ստեղծել արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման արդյունավետ համակարգ։ Փաստաթղթում մշակված ծրագրով ԱԻԿԽ-ն հանդիսանալու է ԿԱՊԽ-ի օգնական օրգանը։

«Նրա գլխավոր նպատակն է ԿԱՊԽ երկրների նախարարությունների և ծառայությունների համաձայնեցված համագործակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման հարցերում»,- նշվում է փաստաթղթում։

Առաջարկվում է խորհրդի վրա դնել նաև «նշված ոլորտում իրազեկ օրգանների գործունեությունը կազմակերպող ազգային նորմատիվային իրավական ակտերի կատարելագործման և ներդաշնակման խնդիրները, նրանց միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը, կադրերի պատրաստման և որակավորման խնդիրների դիտարկումը, համատեղ գիտահետազոտական և այլ կարգի աշխատանքների կազմակերպման հետ կապված խնդիրները»։

ԿԱՊԽ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկիստանը և ուզբեկիստանը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։