478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածություները ՌՀՍ-ի վերաբերյալ լուրջ քայլ է
13:19
04 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ քայլ  է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական հարձակողական սպառազինությունների  (ՌՀՍ)  վերաբերյալ պայմանավորվածությունները։ Կողմերը մտադրված են կրճատել սպառազինությունները՝ հասցնելով հնարավոր նվազագույն մակարդակի։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները շարունակել են  բանակցությունները Վաշինգտոնում, և այսօր պետք է հրապարակվեն փաստաթղթեր, որտեղ արձանագրված են նաև մեր պայմանավորվածությունները ռազմավարական հարձակողական սպառազինությունների բնագավառում։ Սա լուրջ շարժում է դեպի առաջ՝ անվտանգ թափանցիկ աշխարհ ստեղծելու տեսակետից», - ասել է Պուտինը երեքշաբթի Գվատեմալայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ

"Ես բավարարված եմ, և բանավեճի երանգից, և պայմանավորվածության արդյունքներից»,- նշել է  ՌԴ նախագահը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին

"Կան նաև այլ պայմանավորվածություններ։ Օրվա քննարկված ողջ ծանուցագիրը ամբողջական ծավալով ներկայացվել է ԶԼՄ  ներկայացուցիչներին։ Դա և իրանական խնդիրն է, և Կոսովոյի խնդիրը, և հակահառթիռային խնդիրը»,- նշել է Պուտինը։ 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ  պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի երեքշաբթի հրապարակած հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հաստատում են ռազմավարական հարձակողական սպառազինությունները հնարավոր նվազագույն մակարդակի հասցնելու մտադրությունը, ինչպեա նաև մշակվելու է ՌՀՍ վերաբերյալ նոր պայմանավորվածությունների փաթեթ ։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՌՀՍ  պայմանագրի փուլից հետո նախատեսվող պայմանավորվածությունների փաթեթի մշակմանը վերաբերող հարցեր։ Այն ապահովելու է հաջորդականությունն ու կանխատեսելիությունը ռազմավարական հարձակողական ուժերի հարաբերություններում։ Նախագահների հանձնարարականների համաձայն՝ կողմերը կշարունակեն այսպիսի քննարկումները, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնեն արդյունքների, ասվում է հայտարարության մեջ։

ԽՍՀՄ-ի և ԱՄն-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին Պայմանագիրը (ՌՀՍ Պայմանագիր) ստորագրվել էր 1991 թ.-ի հուլիսի 31-ին և ուժի մեջ էր մտել 1994 թ.-ի դեկտեմբերի 5-ին։ Նրա գործողության ավարտի վերջնաժամկետն է 2009 թ.-ի դեկտեմբերի 5-ը, եթե չլինի երկարացման մասին պայմանավորվածություն։ Պայմանագրի մասնակիցներն են Ռուսաստանը, ԱՄՆ և երեք ոչմիջուկային երկրներ՝ Բելորուսը, Ղազաղստանը և Ուկրաինան։

2001 թ.-ի դեկտեմբերին ավարտվեց յոթամյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեին ՌՀԶ-ի պայմանագրով նախատեսված կրճատումները՝ 1600 ՌՀԶ կրողներ և նրանց 6000 մարտական   գլխիկներ։ Միաժամանակ 6000 միավորի սահմանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտ չպետք է մնա 4900-ից ավել մարտական գլխիկ, լայնածավալ միջմայրցամաքային բալիստիկական հրթիռների (ՄԲՀ) և սուզանավերի բալիստիկական հրթիռների վրա, 1100 մարտական գլխիկ լայնածավալ շարժական ՄԲՀ-ի վրա և 1540 մարտական գլխիկ լայնածավալ ծանր ՄԲՀ-ի վրա։

Ռուսաստանը հաստատված ժամկետում ուներ 1136 կրողներ և 5518 մարտական գլխիկ։ --0--    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: