+27
Եղանակը Երևանում
Հայ

IFC–ն և Ամերիաբանկը պատմեցին ՀՀ ջերմոցային տնտեսությունում կատարած ներդրումների հաջողությունների մասին

17:19
09 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թվում է, թե ելակ և ազնվամորի աճեցնելը բացարձակապես որևէ առնչություն չունի քաղաքականության հետ, սակայն Հայաստանում, որն առաջիններից մեկը սեփականաշնորհեց հողը Խորհրդային Միության փլուզումից հետո, զարգացող շուկայական տնտեսությունը ջերմոցներին մրցակցելու նոր հնարավորություններ ընձեռեց: Հայաստանի ջերմոցային արտադրանքի (ոչ միայն հատապտուղների, այլ նաև բանջարեղենի և ծաղիկների) նկատմամբ աստիճանաբար աճող պահանջարկի շնորհիվ ֆերմերների առջև արտահանման նոր հնարավորություններ բացվեցին: Ինչպես հայտնում են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ամերիաբանկի համատեղ պատրաստած նյութում։

Արտահանման պայմանները բավարարելու համար, հատկապես Մերձավոր Արևելքի և Եվրոպայի բոլորովին նոր շուկաներում, ի լրումն Ռուսաստանի, անհրաժեշտ էր արդիականացնել Հայաստանի ջերմոցային ոլորտը: Օրինակ` սննդի անվտանգության ապահովումը չէր համապատասխանում այլ երկրներում գործող պահանջներին. չկար ստանդարտ փաթեթավորում, հնարավոր չէր ապահովել ապրանքների դասակարգում և տեսակավորում ըստ չափի, գույնի, հասունության, պնդության կամ փափկության: Աշխատուժի սահմանափակ հմտությունները, թերզարգացած ենթակառուցվածքը, ինչպես նաև իրավական և կարգավորող ոլորտի խոչընդոտները նույնպես արգելք էին հանդիսանում մատակարարման համաշխարհային շղթաներում հայկական ագրոբիզնեսի ինտեգրման համար:

2016թ. Համաշխարհային բանկի խումբը (ՀԲԽ) սկսեց համագործակցել Հայաստանի կառավարության հետ իր «Ներդրումային քաղաքականության և ագրոտնտեսությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում էր մասնավոր հատվածում ՀԲ-ի ներկայացուցիչ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից` ջերմոցային տնտեսությունների ոլորտն ընդլայնելու համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Ծրագրին աջակցել է նաև Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող` Ներդրումային խորհրդատվության ծառայությունը:

Հայաստանում ծավալվող գործունեության շրջանակներում ՄՖԿ-ն աջակցում է այն ընկերություններին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց արտահանման ծավալները կամ ավելացնել իրենց մասնաբաժինը միջազգային շուկաներում, և մեր խորհրդատվությունը, որը ներառում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնելու վերաբերյալ ուղեցույցներ, նպաստել է արտահանման դիվերսիֆիկացմանը:

Ներկայում ավելի մեծ թվով հայկական ընկերություններ հատապտուղ են արտահանում Եվրոպական միություն, իսկ անցյալ տարի երկու ընկերություն մուտք գործեցինաև այլ շուկաներ` Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության երկրներից բացի: Եվս երեք միջին ձեռնարկություն այժմ ծաղիկ է արտահանում, և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 1.5 անգամ. 2016թ. այն կազմում էր շուրջ 755 տոննա, իսկ 2018թ., ըստ պաշտոնական վիճակագրության (առ 26.07.2019թ.), հասել էր մոտ 1300 տոննայի:

«Բացի այդ, ՄՖԿ-ն փորձեց նպաստել տվյալ ոլորտում կարողությունների զարգացմանը` տեղական աշխատուժի համար վերապատրաստման դասընթաց մշակելու միջոցով, որի արդյունքում գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը, թերևս, պատրաստ կլինի իր արտադրանքն ավելի մեծ թվով սպառողների առաջարկել»,– ասվում է հաղորդման մեջ։

Զարգացման ներուժ

Արդեն բավականին երկար ժամանակ ջերմոցային տնտեսությունը, հատկապես` բանջարեղենի և ծաղիկների աճեցման ջերմոցները, էապես նպաստում են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են երկրում սննդամթերքի և խմիչքի արտադրության զարգացումը` ինտեգրելով այն մատակարարման ավելի խոշոր ցանցերում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, վերջին 7 տարիների ընթացքում ագրոբիզնեսի ոլորտի միջինացված բաժինը ՀՆԱ-ում կազմել է 16.6 տոկոս, իսկ ոլորտում առկա աշխատատեղերի թիվը կազմել է Հայաստանի աշխատատեղերի ընդհանուր թվի 34.8 տոկոսը:

Քանի որ արտահանումն, այնուամենայնիվ, բավականին զարգացած չէր, ՄՖԿ-ի խորհրդատվական աջակցությունը սկսվեց Հայաստանի ջերմոցային ոլորտի արտահանման ներուժի ուսումնասիրությունից: Հաջորդ հույժ կարևոր քայլը ջերմոցային արտադրանքի արտահանման շղթայի բոլոր օղակների հստակ սահմանումն էր` համապատասխան փոփոխություններ մշակելու նպատակով: Այդ համատեքստում իրականացվեցին նաև տվյալ բիզնեսի համար կարևոր մատակարարման ցանցի մասնակիցների, այդ թվում` պետական և մասնավոր ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ:

«ՄՖԿ-ի հստակ առաջարկությունները ստանալուց հետո իրականացվեց գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներուժի գնահատում, և մշակվեց ՕՈՒՆ-ի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ռազմավարություն: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ են միայն ջերմոցային արտադրանքն ու ծաղիկները. հենց սրանց արտահանումն է հավանական իրականացնել դեպի Եվրոպական միության երկրներ: Դրանից հետո սկսեցին մշակվել արտահանման շուկայի ընդլայնման ծրագրերը»,– ընդգծվում է բանկի տարածած հաղորդագրությունում։

Հայաստանում որակավորված աշխատուժի խիստ պահանջից ելնելով` 2017թ. ՄՖԿ-ի աջակցությամբ մշակվեց «Ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման» դասընթացը, մասնավորապես, Հայաստանի ջերմոցային ոլորտում հմտությունների կարիքների և աշխարհի առաջատար համալսարանների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում մշակվեց ութ ամիս տևողությամբ դասընթաց Ագրոբիզնեսի Հետազոտությունների և Կրթության Միջազգային Կենտրոնի հետ համատեղ:

Ներկայումս տարեկան 50 ուսանող մասնակցում է վերոնշյալ դասընթացին, որի շրջանակներում նրանք ծանոթանում են ժամանակակից ջերմոցային կառույցներին, ջերմոցներում կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաներին, արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսներին և նյութերին, ջերմոցային միկրոկլիմայի կառավարման համակարգերին, բույսերի ֆիզիոլոգիային և պաշտպանությանը: Սա առաջիկայում անպայման կունենա դրական արդյունք:

Դրական արդյունքներ տեղական շուկայում

«ՄՖԿ-ի աջակցությունը ջերմոցային ոլորտին նաև այլ դրական արդյունքներ արձանագրեց. «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի» աշխատանքներում ընդգրկվեց Հայաստանում ՄՖԿ-ի երկարամյա գործընկեր Ամերիաբանկը, որն առևտրի ֆինանսավորման եզակի միջնաժամկետ լուծում առաջարկեց «Գրինֆուդ» տեղական ջերմոցային ընկերությանը: Այդ ֆինանսավորման շնորհիվ ընկերությունը երկարաձգեց ջերմոցային էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման ժամկետները և կարողացավ ներմուծել տվյալ սարքավորումները: Արդյունքում «Գրինֆուդ»-ի ջերմոցների ներկայիս արտադրական հզորությունը եռապատկվելու է, ինչը հնարավորություն կտա ընկերությանն ընդլայնել իր արտադրանքի տեսականին»,– ասվում է հաղորդման մեջ։

Ընկերությունը փնտրում է իր արտադրանքը Եվրոպական միության շուկաներ արտահանելու հնարավորություններ: Միևնույն ժամանակ, ընկերությունը մասնակցել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վերաբերյալ ՄՖԿ-ի կազմակերպած քննարկումներին:

«Գրինֆուդ» ընկերության զարգացումը նպաստում է նաև Շիրակի մարզի տնտեսության ամրապնդմանը: Այդ մարզի գյուղական վայրերում ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 85 տոկոսը կանայք են: Ակնկալվում է աշխատատեղերի քանակի 20 տոկոս աճ:
«Գրինֆուդ»-ի տնօրենի կարծիքով, ձեռք բերած նոր սարքավորումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումները նվազեցնում են ածխածնի մոնօքսիդի արտանետումը և հնարավորություններ են ստեղծում ջերմոցային նոր մթերքի արտադրության համար:

Բոլոր նշված բարելավումները «էապես կբարձրացնեն մեր արտադրանքի որակը», - նշել է «Գրինֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը: - «Արդյունքում, մեր արտադրանքն ավելի մրցունակ կլինի և ավելի բարձր եկամտաբերություն կապահովի»:

Ավելի մանրամասն տեղեկության համար կարելի է անցնել հետևյալ հղումով։ 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
20 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»
Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը:
13:30
19 Սեպտեմբերի 2019
Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. նախագծի ղեկավար
Նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
17:54
11 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը հնչեցրել է «Մեղրի» ԱՏԳ–ի շահագործման հետ կապված խնդիրները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։
16:24
10 Սեպտեմբերի 2019
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանվելով 5.5 տոկոս
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%:
12:59
07 Սեպտեմբերի 2019
Ավելի քան 100 մլն դոլարի ներարկում տնտեսության մեջ. Հայաստանի համար աննախադեպ տնտեսական առաջարկ է իրագործվելու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը քննարկում է տնտեսական մի աննախադեպ առաջարկ:
18:52
05 Սեպտեմբերի 2019
Moody's–ը բարելավել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշը մինչև B1
Moody's գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը
15:15
28 Օգոստոսի 2019
ՀՀ-ն տնտեսության մեջ նախապատվություն է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով:
19:54
27 Օգոստոսի 2019
Moody's–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3. Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դա կարևոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody's–ի որոշումը
15:32
09 Օգոստոսի 2019
Հայաստանի խոշորագույն հարկատուներն ավելի քան 0.5 տրլն դրամ են վճարել պետբյուջե
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում
15:42
06 Օգոստոսի 2019
Պետությանը մեկ տարում պատճառված վնասը գերազանցել է 110 մլրդ դրամը. դատախազություն
Նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ:
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։