ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդման մեջ նշվում է, որ նշված քայլը կապված է արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի հանրապետություն կանխելու նպատակով։
Մասնավորապես, ժամանակավորապես արգելվել է կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի և Գոլեստան նահանգներից։
Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը ներմուծված նշված ապրանքների վրա: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում