481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
13:01
19 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը, ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում։

Կարապետյանի խոսքով, սփյուռքի հետ համատեղ աշխատանքն ընդլայնելու համար անհրաժեշտ է հարաբերությունները տեղափոխել ավելի կառուցողական և առարկայական հարթություն, որ հնարավոր լինի օգտագործել առկա մեծ ներուժը։

«Մենք էական առավելություն ունենք, քանի որ սփյուռքահայության ներկայացուցիչները քաջ գիտակցում են, թե ինչ է սպասում օտարերկրյա ներդրողներին (Հայաստանում) և կարող են օգնել մեզ այդ հարցում»,– ասաց Կարապետյանը։

Այդ խնդրի լավագույն լուծումը, վարչապետի կարծիքով, տարբեր ձևաչափերով գործակցության խորացումն ու առարկայական ծրագրերի քննարկումն է։

Загружается новость ... "Право"

Դրա համար, նրա խոսքով, կառավարությունն 2018 թվականի աշնանը ծրագրում է տնտեսական և ներդրումային մեծ համաժողով անցկացնել, որի հարթակում ծրագրվում է քննարկել երկրի ապագան, զարգացման տեսլականը։ Համաժողովի ընթացքում կներկայացվեն արդեն իրականացվող և ծրագրված ծրագրեր, գործակցության հնարավորություններն ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետա–մասնավոր համագործակցության ձևաչափով։

Նա միաժամանակ նշեց, որ համաժողովը ծրագրվում է ամենամյա դարձնել։

«Հայաստանը և Սփյուռքը ամբողջություն մասեր են, որոնք միավորվում են պատմությամբ և ճակատագրով։ Մենք չունենք ուրիշ ելք, քան բարեկեցիկ և բարգավաճ հայրենիք կառուցելը։ Միավորումը թույլ կտա ամրապնդել մեր եկրրի դիրքերը և առաջ մղել իր շահերը։ Բոլոր հայամետ նախաձեռնությունները, անկախ նրանից, որտեղ են դրանք անցկացվում և ում կողմից են նախաձեռնված, պետք կապված լինեն Հայաստանի հետ, և ֆորումը կօգնի այդ հարցում», – ասել է Կարապետյանը։

Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար: