482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել են Beeline Smart 2 բրենդային նոր սմարթֆոնի վաճառքները
21:36
02 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հեռախոսը գնելու դեպքում բաժանորդին տրամադրվում է «Հարմար» սակագնային փաթեթը և 2 ամիս անվճար բաժանորդագրություն «Ակտիվ» ծառայությանը: Սմարթֆոնի արժեքը 34 900 դրամ է: Այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ տարբերակով 12 ամիս տարաժամկետ վճարման պայմանով:

«Beeline-ը կատարում է հերթական քայլն իր հաճախորդներին առավելագույն հասանելի գնով ժամանակակից սմարթֆոններ առաջարկելու ուղղությամբ: Մեր բրենդային սմարթֆոններն արդեն մի քանի անգամ դարձել են ամենավաճառվողը Հայաստանում, և այս նոր առաջարկով մենք հույս ունենք ևս մեկ անգամ հաստատել առաջատարի մեր դիրքը շուկայի այս սեգմենտում: Դրա համար մեր նոր սմարթֆոնն ունի բոլոր նախադրյալները` գեղեցիկ ձևավորում, ժամանակակից միջուկ և օպերացիոն համակարգ, հարմար և շահավետ սակագնային փաթեթ և, իհարկե, ցածր գին ու ապառիկով ձեռք բերելու հնարավորություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart 2 սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով և հնարավորություն է տալիս օգտագործել երկու SIM-քարտ: Հեռախոսն աշխատում է 3G ցանցում, ունի լավ տեխնիկական բնութագրիչներ, էրգոնոմիկ ձևավորում և երկու տեսախցիկ:

«Ակտիվ» ծառայությանը երկու ամիս անվճար բաժանորդագրությունը ներառում է անվճար զանգեր Beeline ցանցի ներսում, 1GB ծավալով ամսական ինտերնետ առանց արագության սահմանափակման և անսահմանափակ մուտք facebook.com, ok.ru և vk.com սոցիալական ցանցեր։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։
«ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։