477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Beeline-ը հաճախորդներին կսպասարկի համացանցում և Facebook սոցցանցում
17:11
22 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) ընդլայնել է ինտերնետի միջոցով հաճախորդների էլեկտրոնային սպասարկման տարբերակները, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշեցին ընկերությունից, Beeline բաժանորդներին միաժամանակ հասանելի են դարձել էլեկտրոնային սպասարկման 3 տարբերակ` Facebook-ում անձնական հաղորդագրության, customer_care@beeline.am էլեկտրոնային հասցեի և ընկերության կայքում «Օնլայն խորհրդատուի» միջոցով:

Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջում չաթի օգնությամբ բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային և ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը:

Beeline-ը միաժամանակ նաև առաջարկում է հաճախորդների սպասարկում էլեկտրոնային փոստի միջոցով: Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում բաժանորդը կարող է ուղարկել նամակ customer_care@beeline.am էլեկտրոնային հասցեին։ Ծրագրի առաջին փուլում հաճախորդների սպասարկումը Facebook-ում և էլեկտրոնային փոստի միջոցով հասանելի է ժ. 09:00-ից մինչև 24:00-ն:

Նշենք, որ այս պահի դրությամբ չաթի և էլեկտրոնային փոստի միջոցով սպասարկման դեպքում մասնագետի բաժանորդին պատասխանելու սպասելաժամանակը չի գերազանցում 28 րոպեն:

Հիշեցնենք, որ հաճախորդների էլեկտրոնային սպասարկման ծառայությունների թվում է նաև www.beeline.am պաշտոնական կայքում գործող «Օնլայն խորհրդատու» ծառայությունը: Այս հարթակում նույնպես հաճախորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում:


«Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այն մասին, որ բաժանորդները սկսում են նախապատվություն տալ էլեկտրոնային սպասարկման տարբերակներին: Երիտասարդ սերնդի համար արդեն հարմարավետ չէ այցելել գրասենյակներ, լքել շփման, աշխատանքի կամ ազատ ժամանակի համար սովորական դարձած իրենց միջավայրը: Սոցիալական ցանցերի թվային աշխարհն ընդլայնվում է, և դրան զուգահեռ թվային է դառնում նաև մեր ընկերությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մենք առաջինն ենք սկսել տրամադրել հաճախորդների լիարժեք առցանց սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով: Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաև վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության և հասանելիության մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինչպես նշեց Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը, ընկերությունն ունի հաճախորդների հետ աշխատելու բավականին մեծ փորձ, իսկ էլեկտորնային սպասարկման եղանակները շատ կարճ ժամանակահատվածում կդառնան պահանջված հատկապես երիտասարդների շրջանում։


Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: Մասնագետը հաճախորդին տրամադրում է հետադարձ կապ պատասխան նամակի կամ հաղորդագրության միջոցով` անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով դիմումի կամ հարցման ընթացքի և արդյունքների մասին: Եթե խնդրի լուծման համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, մասնագետը հաճախորդին ուղարկում է լրացուցիչ նամակ կամ հաղորդագրություն ժամկետների վերաբերյալ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: