477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Նռանյան. ԵՏՄ–ն հեռանկարում պետք է դառնա համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկը
21:23
02 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական համաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը երկուշաբթի պատմեց ԵՏՄ հեռանկարների և ծրագրերի մասին «Ռուսաստանը և Հայաստանը. Ինտեգրման նոր դրայվերներ» առաջին երիտասարդական համաժողովի ընթացքում, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Իր ելույթում Նռանյանը նշեց, որ ԵՏՄ–ն հեռանկարում պետք է համաշխարհային տնտեսական կենտրոններից դառնա։

«Միությունն աշխարհի ամենահարուստ տարածաշրջանն է ոչ միայն բնական պաշարների, այլ նաև գիտական և մարդկային ներուժի տեսանկյունից,– վստահ է ԵՏՀ նախարարը։ Համակարգված արդյունաբերական և ագրոարդյունաբերական քաղաքականության և գործակցության հիման վրա ԵՏՄ–ն որոշակիորեն աշխատանքի բաժանում կկատարի։ Դա իր հերթին կբարձրացնի մեր ճյուղերի և համաշխարհային շուկայում ձեռնարկությունների մրցունակությունը»։

Նռանյանը նշեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ձևավորել է աշխարհաքաղաքկան նոր իրականությունը և հարավային ուղղությամբ ճեղքում կատարելու հնարավորությունը։ Միությունը հավակնում է Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավ–Արևելյան Ասիայի շուկայում լուրջ խաղացողի դերին։

«Արդեն այսօր ԵՏՄ–ում Իրանի, Եգիպտոսի, Իսրայելի հետ ավելի սերտ տնտեսական կապեր ձևավորելու ինտենսիվ աշխատանք է տարվում,– հիշեցրեց ԵՏՄ նախարարը։ Ընդ որում` Իրանի պարագայում մենք չպետք է սահմանափակվենք միայն ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի ստորագրմամբ։ Դա պետք է լինի հարցերի մի մեծ համալիր, այդ թվում` մի շարք խոշոր ներդրումային նախագծերի իրագործման ուղղությամբ»։

Ավարտելով ելույթը` Արա Նռանյանը կոչ արեց Միության երկրների երիտասարդությանն ավելի հաճախ հանդիպել և ճանաչել միմյանց` ԵՏՄ ներսում տարբեր երկրների փոխըմբռնման փոխգործակցության մակարդակը։

Համաժողովի կազմակերպիչները ՌԴ և Հայաստանի կառավարություններն են, ինչպես նաև «Ռոսմոլոդյոժ» երիտասարդների գործերով դաշնային գործակալությունը։ Միջոցառման մասնակիցների շարքում են նաև Ռուսաստանի և Հայաստանի պետական մարմինների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, մագիստրանտներ և ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, ձեռնարկատերեր, երիտասարդական միությունների ներկայացուցիչներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։
Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ–ի անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ–ն և ՄՏՏ–ն պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: