480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումներն օգոստոսին նվազել են 44 տոկոսով
19:34
01 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով երկրի բանկային համակարգի միջոցով 2015 թ.–ի օգոստոսին Ռուսաստանից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները, 2014 թ.–ի օգոստոսի համեմատ, նվազել են 44 տոկոսով և կազմել մոտ 90,6 մլն դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Հանրապետություն իրականացվող մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 79 տոկոս։

Հայաստանից Ռուսաստանի դրամական միջոցների արտահոսքն օգոստոսին կազմել է 17,9 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,9 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 72,7 մլն դոլար` 2014 թ.–ի օգոստոսի համեմատ նվազելով 49,9 տոկոսով։

ԿԲ–ի տվյալներով`Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները 2014 թ.–ին կրճատվել են 10,7 տոկոսով` հասնելով 1,4 մլրդ դոլարի (2009 թ.–ից առաջին անգամ)։

Դեպի Հայաստան կատարվող ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է 2014 թ.–ին միջազգային շուկաներում ավելի քան 50 տոկոսով ռուբլու արժեզրկմամբ։ Հայաստանում հունվարին ռուբլու փոխարժեքը կազմել է 7,41 դրամ` 2014 թ.–ի հունվարին գրանցված 12,04 դրամի համեմատ։

ԿԲ–ի տվյալներով` 2015 թ.–ի օգոստոսին Հայաստան ստացվող դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 114,7 մլն դոլար` 2014 թ.–ի օգոստոսի համեմատ նվազելով 38,3 տոկոսով։

ԿԲ–ի գնահատականներով` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կրճատվել են 25 տոկոսով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: