480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորն ԱՊՀ և մերձավոր արևելքի լեռնադահուկային հանգստավայրերի եռյակում է
13:45
01 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Oktogo.ru հյուրանոցների նախապատվիրման ռուսական առցանց ծառայութունը որոշել է, թե ԱՊՀ և մերձավոր արևելքի լեռնադահուկային որ հանգստավայրերն են առավել ճանաչված ռուս զբոսաշրջիկների համար, և առաջին եռյակում ընդգրկել են նաև Ծաղկաձորը։

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի հունվարի 1–ից 10–ի ձմեռային արձակուրդների ժամանակահատվածում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների նախապատվիրման տվյաների հիման վրա։

Նախկին ԽՍՀՄ լեռնադահուկային ամենաճանաչված հանգստավայրերի տասնյակում են Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի լեռնադահուկային համալիրները։ Վերջին տասը տարիներին այդ համալիրները, որոնք ծառայել են որպես թիմերի հավաքականների մարզաբազաներ, վերածվել են ռուսների ձմեռային հանգստի ճանաչված վայրերի։

Ուսումնասիրության տվյալներով, մայրենի լեզվով շփումը, առանց մուտքի արտոնագրի մուտքը, ծառայությունների բարձր մակարդակը, գեղեցիկ բնությունը և մատչելի գները տարեցտարի ավելի մեծ թվով ռուս զբոսաշրջիկների են գրավում Ծաղկաձոր։

Նախկին ԽՍՀՄ լեռնադահուկային թոփ-10 (ըստ ճանաչվածության)

1. Չիմբուլակ (Ղազասխատան)

2. Ծաղկաձոր (Հայաստան)

3. Լոգոյսկ (Բելառուս)

4. Կարակոլ (Ղրղըզստան)

5. Գուդաուրի (Վրաստան)

6. Բուկովել (Ուկրաինա)

7. Բակուրիանի (Վրաստան)

8. Ալթայի Ալպեր (Ղազախստան)

9. Չիգման (Ղազախստան)

10. Սիլիչի (Բելառուս)

Oktogo.ru–ի տվյալներով, ԱՊՀ ամենաբյուջետային լեռնադահուկային հանգստավայրերը Լոգոյսկն ու Սիլիչին է, որտեղ հանգիստն արժե օրական միջինը 47 դոլար, ամենաթանկը` Չիմբուլակը (95 դոլար)։ Հանգստի բյուջեն հանգստավայրում ներառում է միջին կարգի հյուրանոցում ապրելը, ընթրիքը սրճարանում և դահուկներով սահելը։

Կարակոլեում հանգստի բյուջեն կկազմի օրական 49 դոլար, Չիգմանում` 51 դոլար, Ծաղկաձորում` 53 դոլար, Բուկովելում` 65 դոլար, Ալթայի Ալպերում` 70 դոլար, իսկ Գուդաուրիում և Բակուրիանիում` օրական մոտ 85 դոլար։

Տրանսպորտային հարմարավետության տեսանկյունից ամենից հարմար է հասնել Ճիմբուլակ, որն Ալմաթիից 25 կմ հեռավորության վրա է։ Այնուհետև Լոգոյսկն ու Սիլիչին են` Մինսկից 35 կմ հեռավորության վրա, Ծաղկաձորը` Երևանից 60 կմ–ի վրա, Չիգմանը` Տաշքենդից 90 կմ հեռավորության վրա, Գուդաուրին` Թբիլիսիից 120 կմ հեռավորության վրա, Բակուրիանին` Թբիլիսիից 180 կմ հեռավորության վրա, Բուկովելը` 230 կմ հեռավորության վրա Լվովից և Կարակոլը` Բիշքեկից 400 կմ հեռավորության վրա։

Ծաղկաձորը գրեթե ցանակցած մակարդակի դահուկորդների համար նախատեսված հանգստավայր է։ Լեռնալանջերի միջին հատվածը լավ է հանգիստ սահքի համար (բարձունքների տարբերուրությունը` 230մ) և ունի վերամբարձ բազկաթոռ (800մ)։ Քաղաքի արևմտյան մասում գտնվում է 5000 մ երկայնության քառաստիճան ճոպանուղի։ Առաջին մակարդակի մարդատարությունը կազմում է 1200 մարդ/ժամ, երկրորդինը` 800 մարդ/ժամ, երրորդինը` 600 մարդ/ժամ, չորրորդինը` 600 մարդ/ժամ։

Երկրորդ և երրորդ աստիճանների միջև գործում է փոքրիկ սրճարան, որտեղ սիրում են հանգստանալ դահուկորդներն ու սնուուբորդիստները։ Բարձունքների 350–մետրանոց տարբերություններով սև սահուղիները լեռան վերին հատվածում են և սպասարկվում են 1000–մետրանոց վերամբարձ բազկաթոռով։ Այստեղ շատ զառիթափ լանջեր կան, որոնցից Արարատի և Սևանի հիանալի տեսարան է բացվում։ Այստեղից կարելի է լեռնանցքով անցնել հարևան լեռան վրա և դուրս գամ ամենաէքստրեմալ հատվածներ։ Լանջերի ամենաստորին մասը բոբսլեյի համար է հատկացված, և այն սահքի մեծ վարպետություն է պահանջում։ Լեռնադահուկային սահուղիների ընդհանուր երկայնությունը կազմում է ավելի քան 7200 մետր։ Ընդհանուր առմամբ, գոյություն ունի շուրջ 50 շատ գեղեցիկ սահուղի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: