486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
20:13
11 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԿԲ խորհուրդը 2015 թվականի օգոստոսի 11-ի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.25 տոկոս, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Խորհրդի նիստից հետո նշվել է, որ 2015 թվականի հուլիսին Հայաստանում արձանագրվել է 2.2–տոկոսանոց գնանկում 2014 թվականի հուլիսի 0.9–տոկոսանոց գնաճի դիմաց։ Այդ պայմաններում 12–ամսյա գնաճը նվազել է մինչև 4.2 տոկոս, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Հաշվի առնելով արտաքին հատվածի փաստացի զարգացումները` գրանցվել են համաշխարհային տնտեսության աճի` ակնկալվածից ավելի դանդաղ տեմպեր, որոնց պայմաններում համաշխարհային ապրանքաշուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը։ Ելնելով այդ գործընթացներից` առաջիկա ամիսներին ակնկալվող համաշխարհային թույլ պահանջարկի, ինչպես նաև առանձին ապրանքախմբերում պահանջարկի ավելացման պայմաններում ԿԲ Խորհուրդը շարունակում է արտաքին հատվածի ակնկալվող ազդեցությունը որակել որպես ոչ գնաճային։

Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության աճի տեմպերը գերազանցել են ակնկալիքները. հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 4.2%, որին հիմնականում նպաստել են կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության և մասամբ արդյունաբերության ճյուղերում գրանցված ավելի բարձր աճերը:

«Չնայած գյուղմթերքի արտահանման աճի արձանագրված բարձր տեմպերին և առաջիկայում այդ միտումների պահպանմանը, գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների արդյունքում կձևավորվեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների ցածր մակարդակներ: Ստեղծված ցածր գնաճային միջավայրը մասամբ կչեզոքացվի սպասվածից ավելի խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ: Միաժամանակ, ներկայումս չի դիտարկվում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման` նախկինում ակնկալվող գնաճային ազդեցությունը»,– նշվում է կարգավորիչի հաղորդման մեջ։

Այս զարգացումների ներքո ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տարվա երկրորդ կիսամյակում 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում, ինչից ելնելով էլ նպատակահարմար է թուլացնել դրամավարկային պայմանները:

«Այդուհանդերձ, և՛ արտաքին հատվածում, և՛ ներքին տնտեսությունում դեռևս պահպանվում են ռիսկեր, որոնց դրսևորման դեպքում հնարավոր է գնաճային միջավայրի ընդլայնում և ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտում՝ ուղղված միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը»,– նշվում է հաղորդման մեջ։

Վերջին անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր 2015 թվականի փետրվարի 10–ին` 9.5 տոկոսից բարձրացնելով մինչև 10.5 տոկոս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։