486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը վեց ամսում կրճատվել է 21,9%–ով և 491,2 մլն դոլար կազմել
21:30
31 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–հունիսին կազմել է 491,2 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21,9 տոկոսով, նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կայքում։

Միաժամանակ Ռուսաստանի հետ արտաքին ապրանքաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմում է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը։

2015թ.–ի հունվար–հունիսին Հայաստանից Ռուսաստանի իրականացված արտահանումը կազմել է մոտ 70,8 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 133,7 մլն դոլարի համեմատ, իսկ ներկրումը կազմել է 420,3 մլն դոլար (15,1 տոկոսի անկում)։

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 582,8 մլն դոլար (մասնաբաժինը` 26,7 տոկոս, 22,5 տոկոսի անկում)։ Միաժամանակ ԵՄ երկրների հետ 2015 թ.–ի հունվար–հունիսին իրականացրած առևտուրը կազմել է մոտ 582,2 մլն դոլար (մասնաբաժինը` 26,6 տոկոս, 24,5 տոկոսի անկում), մյուս երկրների հետ` 1 020,9 մլն դոլար (մասնաբաժինը` 46,7 տոկոս, 16,9 տոկոսի անկում)։

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–հունիսին կազմել է մոտ 2 186 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 20,6 տոկոսով։

Արտահանման ծավալը 2015 հունվար–հունիսին կազմել է մոտ 694,4 մլն դոլար` նվազելով 1,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 1 491,7 մլն դոլար (27,2 տոկոսի անկում)։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 797,3 մլն դոլար։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2015թ.–ի հուլիսի 21–ին ներկայացրել է 2015 թ.–ի հունվար–հունիսին ԵՏՄ երկրների միջև իրականացված փոխադարձ առևտրի նախնական տվյալները, և այդ կապակցությամբ ԱՎԾ–ն վերանայել է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: