484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Հայփոստը» բացում է Shopinamerica.am հարթակը
21:07
31 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը` «ՀայՓոստ» ՓԲԸ–ն  և ՀՀ Ֆինանսների նախարարությունն ուրբաթ հայտարարել են օգոստոսի 1–ին օպերատորի նոր ծառայության` «ShopInAmerica» հարթակի գործարկման մասին։

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության նշվում է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից:

ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության և նշված փոփոխությունների արդյունքում «ՀայՓոստ»-ը հնարավորություն է ունեցել պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող գնումների ընթացակարգը, նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում: «ՀայՓոստ»-ի անձնակազմը մաքսազերծման վերաբերյալ վերապատրաստման արագացված դասընթացներ է անցել՝ գործընթացներն արդյունավետորեն կառավարելու նպատակով:

«Մաքսազերծման գործընթացը կնպաստի ապրանքների ներմուծման գործընթացի թափանցիկությանը և պետական եկամուտների ավելացմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից նաև ընդգծել են, որ ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև ավելի քան մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շնորհիվ «ՀայՓոստ»-ը կարողացել է մշակել և գործարկել նոր ծառայություն, որը նպատակ ունի պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող առցանց գնումների ընթացքը և առաքումը հայաստանաբնակ հաճախորդների համար։

«Shopinamerica.am հարթակի միջոցով Հայաստանի գնորդները կարող են գրանցվել և ձեռք բերել ամերիկյան փոստային հասցե  Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի նորաբաց բաժանմունքում՝ այդպիսով հնարավորություն ստանալով օգտվելու ամերիկյան ապրանքների շուկայի հասանելիությունից», – նշում են ընկերությունից։

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունք առաքումից հետո գնված ապրանքներն անմիջապես ուղարկվում են Հայաստան՝ գնորդին առավել մոտ գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք։ «Այս նորարարական հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար», – ընդգծել են մամուլի ծառայությունից։

«Մենք ուրախ ենք և հպարտ, որ մեկնարկում ենք «ShopInAmerica» հարթակը և լիահույս ենք, որ Հայաստանի համար աննախադեպ այս ծառայությունը մեծ հաջողություն կունենա՝ շուկայական նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի սպառողների ու ձեռնարկատերերի համար և  արագ ու վստահելի ելք բացելով դեպի նոր հնարավորությունների աշխարհ», – նշել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։

Նրա խոսքով` Գլենդելում գտնվող «ՀայՓոստ»-ի  նոր բաժանմունքը հնարավորություն է ընձեռում ապրանքների լայն տեսականի առաքելու ԱՄՆ-ից Հայաստան արագ և ապահով կերպով՝ առանց մաքսակետով անցնելու անհրաժեշտության:

Ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ արժողությամբ և 30 կգ քաշով գնումներ կատարելու դեպքում գնորդները կարող են օգտվել ապրանքների՝ հարկերից ազատված ներմուծման հնարավորությունից։

«Այս յուրահատուկ հարթակը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կատարվող առևտրի ծավալների մեծացմանը: Մեր նպատակն է բարելավել և ընդլայնել մեր ծառայությունները մեր հաճախորդների կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով։ Այսուհետ դուք կարող եք գնումներ կատարել այնպես, ասես ապրում եք ԱՄՆ-ում», – նշել է Գեչիջյանը։

Shopinamerica.am հարթակը կմեկնարկի oգոստոսի 1-ից:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ՀՀ բոլոր քաղաքներում և նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործող 900 փոստային բաժանմունքների միջոցով: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։