481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ը հայ բաժանորդների համար գործարկում է օրական անսահմանափակ ինտերնետի նոր ծառայություններ
18:07
28 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը օրական անսահմանափակ ինտերնետի Mega 150, Mega 300 և Mega 500 նոր ծառայություններ է գործարկում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման օրավարձի դիմաց:

Mega 150 ծառայությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել 150 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից 90 դրամ օրավարձի դիմաց: Mega 300 ծառայությունը ներառում է 300 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետ` 150 դրամ օրավարձի դիմաց: Իսկ Mega 500 ծառայությունը 200 դրամ օրավարձի դիմաց հնարավորություն է տալիս օգտվել 500 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից:

Գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո բոլոր երեք ծառայությունների համար գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 64 Կբիտ/վրկ: 

«Բջջային ինտերնետի պահանջարկն օրեցօր աճում է մեր բաժանորդների շրջանում: Հետևելով այս միտմանը` Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բջջային ինտերնետի ծառայությունների կատարելագործմանը` հանդես գալով ավելի պարզ և հարմար առաջարկներով: Օրական անսահմանափակ ինտերնետի երեք նոր ծառայությունները մեր բաժանորդներին հնարավորություն են ընձեռում օրավարձի դիմաց օգտվել գերարագ բջջային ինտերնետից մատչելի սակագներով» - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Mega 150, Mega 300 և Mega 500 ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» և «Infinity 1024» սակագնային փաթեթների բաժանորդների: Ծառայությունները հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել Light, Pro, MegaPro, «Ակտիվ», «Ակտիվ 7» և «Non-Stop» ծառայությունների հետ միասին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար: