480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Fitch–ը 2015թ.–ի համար բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը մինչև 1.5%
20:21
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերանայել է 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի իր կանխատեսումը -0.5 տոկոսից մինչև 1.5 տոկոս, ասվում է գործակալության պաշտոնական կայքում։

Ելնելով երկրի տնտեսական ակտիվության վերջին տվյալներից` Հայաստանի տնտեսությունն ավելի բարձր աճ է ցուցադրում, քան գործակալությունն ակնկալում էր ավելի վաղ։

«Արդյունքում մենք դեպի բարձրացում ենք վերանայել 2015 թվականին իրական ՀՆԱ–ի կանխատեսումը –0,5%–ից մինչև  +1,5%–ով, իսկ այնուհետև` 2016 և 2017 թվականների աճը` 2.5 և 2.9 տոկոսով»,– նշվում է հաղորդման մեջ։

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար–հունիսին աճել է 3.8 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Վարկանշային գործակալության տվյալներով, աճը կզսպվի, գլխավորապես, սպառողական թույլ ծախսերով արտերկրում ապրող քաղաքացիների ավելի ցածր զուտ փոխանցումների միտումների ֆոնին։

Հայաստանի` Ռուսաստանի հետ կապված էական ռիսկերը բարձրացնում են երկրում աճի հեռանկարների և վճարային հաշվեկշռի ռիսկերը, և, որպես հետևանք, ազդում են վարկանիշի վրա։ Ռուսաստանն արտերկրում ապրող քաղաքացիների միջոցների զուտ փոխանցումների (2014 թվականին 80%) և արտահանման շահույթի (2014 թվականին 20%) կարևոր աղբյուր է։

«Արտերկրում աշխատող քաղաքացիների միջոցների փոխանցումները, որոնք կազմել են 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ 13 տոկոսը և մասնավոր սպառումը սահմանող հիմնական գործոն են, ընկել են 40 տոկոսով 2015 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,– նշվում է հաղորդման մեջ։

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով «В+» մակարդակում։ Վարկանիշների կանխատեսումն անփոփոխ «Կայուն է»։

Բյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ն 2015 թվականին ծրագրված է 4.1 տոկոսի չափով։


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: