481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Beeline–ը գործարկում է երեք ռոումինգ փաթեթ 15 երկրում
18:14
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել»–ը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է 15 երկրում երեք «Ռոումինգ փաթեթների» գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան և ելքային տեղական զանգերի, ինչպես նաև 1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել միասնական սակագին` սկսած 50 դրամից», – գրված է մամուլի հաղորդագրության մեջ։

«Ռոումինգ փաթեթներ» ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա և Չեխիա երկրների տարածքում` նշված երկրներում ցանկացած բջջային օպերատորի ցանցին միացած Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդների համար:

«Ռոումինգ փաթեթ 50»-ը 4000 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 40 րոպե, որը բաժանորդը կարող է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Այս փաթեթը ներառում է նաև 40 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ:

«Ռոումինգ փաթեթ 70»-ը 2100 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե, որը կարելի է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։  Փաթեթում ներառված է նաև 15 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ:

«Ռոումինգ փաթեթ 100»-ը 1500 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար:

Րոպեների և մեգաբայթերի օրական փաթեթը սպառելուց հետո մուտքային զանգերը, դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերը և բջջային ինտերնետի սակագները կազմում են. 50 դրամ «Ռոումինգ փաթեթ 50» ծառայության համար և 70 դրամ «Ռոումինգ փաթեթ 70» ծառայության համար:

«Ռոումինգ փաթեթ 100» ծառայության շրջանակում րոպեների օրական սահմանաչափը սպառելուց հետո դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և տեղական ցանցեր կատարվող զանգերի սակագինը 100 դրամ է:

«Արձակուրդների շրջանը շարունակվում է, իսկ Beeline-ը ռոումինգը դարձնում է պարզ և հարմար` առաջարկելով ավելի մատչելի սակագներ մեր բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթների» շրջանակում առաջարկվող երեք նոր ծառայությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս Եվրոպային և Ասիայի 15 երկրներում գտնվելիս կատարել և ստանալ զանգեր, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից ամենաձեռնտու և գրավիչ պայմաններով» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«Ռոումինգի համար աննախադեպ սակագնային փաթեթների հետ միաժամանակ մենք շարունակում ենք անցկացնել հետաքրքիր մրցույթներ նույնպիսի աննախադեպ մրցանակներով: Այս անգամ մենք անցկացնում ենք «Արի գնանք» մրցույթը Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

Նրա խոսքերով` մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է նշեն, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: «Մրցույթի մրցանակը ճանապարհորդությունն է դեպի այն երկիր, որը երազում է այցելել հաղթող մասնակիցը», – ասաց Այրումյանը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառվել է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ ($1 – 477,85 դրամ) –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։