478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը մեկնաբանել է Orange Արմենիան Ucom–ին վաճառելու շուրջ ընթացող բանակցությունները
11:29
23 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook սոցցանցի իր էջում մեկնաբանել է Orange Արմենիայի ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը` հույս հայտնելով, որ վերջին իրադարձությունները դրական փոփոխությունների կհանգեցնեն։

Չորեքշաբթի Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը լրագրողներին տեղեկացրել է, որ Orange խումբը բանակցություններ է վարում Ucom ընկերության հետ Orange Արմենիա ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի շուրջ։

«Ամեն դեպքում կցանկանայի հավատալ, որ վերջին իրադարձությունները կհանգեցնեն միայն դրական փոփոխությունների և բաժանորդների համար նոր կոնվերգենտային սակագնային առաջարկների», – նշել է Պյատախինը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում կարող են հնարավորություններ ստեղծվել Beeline–ի համար, որոնք ընկերությունը կօգտագործի։

«Մենք կշարունակենք աշխատել նույն տեմպով և անել հնարավորը` յուրաքանչյուր հաճախորդի պահանջմունքներն առավելագույնս բավարարելու համար։ Իսկ ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը», – ավելացրել է Պյատախինը։

Հայաստանում Beeline–ի ղեկավարը նաև նշել է, որ ընկերությունը պատրաստ է նոր ղեկավարության հետ ևս քննարկել ցանցային ռեսուրսների համատեղ օգտագործման նախագծերը` ենթակառուցվածքի շինարարության և սպասարկման ինքնարժեքի նվազեցման, ինչպես նաև բաժանորդներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով։

«Մենք միանշանակ ողջունում ենք մրցակցության զարգացումը։ Դրանից շահում են բաժանորդները։ Իսկ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ մենք կարողանում ենք մրցել, և դա անում ենք հաջողությամբ», – նշել է Պյատախինը։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։