478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի հարցով ընդունված որոշումը Հայաստանի առջև հսկայական հնարավորություններ է բացում. Ջրբաշյան
17:15
21 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ընդունված որոշումը Հայաստանի առջև հսկայական հնարավորություններ է բացում, կարծում է Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի տնօրենների խորհրդի (American Chamber of Commerce in Armenia - AmCham) նախագահ Տիգրան Ջրբաշյանը։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14-ին համաձայնության են եկել Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ։ Բանակցությունների արդյունքում մշակվել է գործողությունների համատեղ ծրագիր, որի իրականացումից հետո Իրանից կհանվեն նրա դեմ ուղղված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

«Անշուշտ, սա դրական գործընթաց է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի գլոբալ իմաստով», – ասաց Ջրբաշյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով` կարճաժամկետ հեռանկարում հնարավոր են նաև որոշ բացասական հետևանքներ, որոնց պատճառը նավթի գների նվազումն է, քանի որ Իրանը հիմա ակտիվորեն գրավելու է նավթի շուկան։

Փորձագետը կարծում է, որ դա միանգամից տեղի չի ունենա, սակայն շուկաներն արդեն արձագանքել են նավթի գների նվազմամբ, իսկ այս ոլորտը կապված է Ռուսաստանում առկա իրավիճակի հետ, հետևաբար, հնարավոր է ազդեցություն տրանսֆերտային հոսքերի վրա, լրացուցիչ ճնշում ռուբլու արժեզրկման վրա։

«Սակայն ընդհանուր առմամբ բնական է, որ այս ամենը հսկայական հնարավորություններ է ընձեռում` հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է բացառիկ իրավիճակում, քանի որ ընդհանուր սահման ունի Իրանի հետ և բարեկամական հարաբերությունների մեջ է այդ պետության հետ։ Այս ամենով Հայաստանը տարբերվում է Իրանի մնացած բոլոր հարևաններից` սկսած Թուրքիայից մինչև Իրաք և Աֆղանստան», – նշեց փորձագետը։

Նրա խոսքով` այս ամենը մեծ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի համար, որտեղ բիզնես միջավայրը բոլոր ցուցանիշներով, Իրանի համեմատ, շատ ավելի գրավիչ և պաշտպանված է։

«Լուրջ հնարավորություններ կստեղծվեն առևտրային հարաբերությունների որոշակի իրավաբանական ձևակերպման դեպքում` հատկապես հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներուժը։ ԵՏՄ–ն հարաբերություններ կհաստատի Իրանի հետ, և Հայաստանի համար իրական հեռանկար է բացվում Իրանի հետ հարաբերություններում դառնալ ԵՏՄ–ի հիմնական ամրակետը, գրավել ներդրումներ` նախատեսված ստեղծվող շուկայի օգտագործման համար», – ասաց Ջրբաշյանը։

Նրա կարծիքով` խոսքը մի երկրի մասին է, որը 2014 թ.–ի վերջին ուներ մոտ 78,5 մլն բնակչություն, իսկ այդ երկրի համախառն ազգային արտադրանքը մոտ 280 մլրդ դոլարի սահմանում է։ Բնակչության թվով ՀՆԱ–ն գնողունակության ցուցանիշով 2013 թ.–ին կազմել է մոտ 15,6 հազար դոլար, իսկ Հայաստանում` 7,8 հազար դոլար։

«Այսինքն` այս երկիրը առաջ է Հայաստանից և′ գնողունակությամբ, և′ բնակչության թվով, և′ ՀՆԱ–ի ծավալով, սակայն Հայաստանը շատ ավելի ինտեգրված է ժամանակակից տեխնոլոգիաներում։ Այսպես, Իրանում ինտերնետից օգտվողների թիվը կազմում է բնակչության միայն 31,4 տոկոսը, իսկ Հայաստանում` 46,3 տոկոսը։ Հայաստանում լայնաշերտ ֆիքսված ինտերնետից օգտվողների ցուցանիշը հասնում է 100 մարդու հաշվով 7,9–ի, իսկ Իրանում կազմում է 5.6», – նշեց փորձագետը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։