485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Միլեր. Ուկրաինա գազամատակարարումը դադարեցվել է հուլիսի 1–ին ժամը 10։00–ին
15:39
01 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմը» դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը հուլիսի 1–ին ժամը 10։00–ից` վճարման բացակայության պատճառով։ Այդ մասին հաղորդել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը։

«Ուկրաինան չի վճարել հուլիսի գազամատակարարման համար։ Հուլիսի 1–ին  ժամը 10։00–ից դադարեցվել է «Գազպրոմի» կողմից գազի առաքումն Ուկրաինա։ «Գազպրոմը» գազ չի մատակարարի Ուկրաինա ոչ մի գնի դեպքում` առանց կանխավճարի»,– հայտարարել է Միլլերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նավթոգազը» ավելի վաղ հայտարարել է, որ 2015թ.–ի հուլիսի 1–ից դադարեցնում է «Գազպրոմից» գազ գնելը մինչև այն պայմանների կարգավորումը, որոնք չեն համաձայնեցվել հունիսի 30–ին Վիեննայում եռակողմ բանակցությունների ժամանակ։ Միաժամանակ, «Նավթոգազը» հույս ունի, որ Եվրահանձնաժողովի աջակցության դեպքում կողմերն առաջիկայում համաձայնություն ձեռք կբերեն ՌԴ–ից Ուկրաինա գազամատակարարման համեմատաբար ընդունելի պայմանների շուրջ և պատրաստ է մասնակցել եռակողմ բանակցություններին ցանկացած ժամանակ, որոնք համաձայնեցրել են երեք կողմերը։

«Գազպրոմի» եվրոպացի հաճախորդների համար Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը կշարունակվի ամբողջական ծավալով` պայմանագրի պայմաններին համաձայն»,– պարզաբանել են «Նավթոգազում»։

Հունիսի 29–ին ռուսական ընկերությունը «Ուկրաինայի Նավթոգազ» է ուղարկել առաջարկ` 2009-2019թթ. բնական գազի առուվաճառքի գործող պայմանագրին կից լրացում ստորագրելու մասին։ Լրացումը որոշում է 2015թ.–ի երրորդ եռամսյակում Ուկրաինա ռուսական գազի առաքումների պայմանները և կարգը։

Լրացմանը համաձայն, պահպանվել են առաքումների պայմանները և կարգը, որոնք գործում են 2015թ.–ի երկրորդ եռամսյակում։ Մասնավորապես, Ուկրաինա գազամատակարարումը պետք է իրականանա կանխավճարով` մեկ կամ մի քանի վճարումների հնարավորությամբ։ «Այսպիսով, ռուսական գազի առաքման պայմանները երրորդ եռամսյակում ամբողջությամբ որոշված են»,– հաղորդել է «Գազպրոմը»։

Ուկրաինայի համար գազի գինը

Հունիսի 29–ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող պահպանել Ուկրաինայի համար գազի սակագնի զեղչը նախկին ծավալով։ Նույն օրը վարչապետը որոշում է ստորագրել Ուկրաինայի համար գազի զեղչ հաստատելու մասին։ Ռուսաստանի առաջարկած սակագինը կազմում է հազար խմ համար 247,18 դոլար։

Միաժամանակ, վարչապետն առաջարկել է գազի հարցով երկխոսություն Ուկրաինայի և ԵՄ հետ, նշելով, որ Ուկրաինայի համար գազի սակագնի հետագա որոշումը կախված կլինի համաշխարհային գներից և տնտեսական իրավիճակից։

Հունիսի 30–ին Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ 247,18  դոլար գազի սակագինը ձեռնտու չէ Ուկրաինային։

Միևնույն ժամանակ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ուկրաինայի համար գազի գնի զեղչը շտկման ենթակա չէ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: