484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2015 թ.–ի հինգ ամսվա ընթացքում կրճատվել է ավելի քան 50 տոկոսով
21:09
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է 242,7 մլն դոլար` 2014 նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 54,6 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԱՎԾ–ի կայքում։

Միաժամանակ  հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառությունում հայ–ռուսական ապրանքաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 19,6 տոկոս։

Հայաստանից Ռուսաստան իրականացված արտահանումը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 3,59 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 106,8 մլն դոլարի համեմատ, իսկ Ռուսաստանից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 239,1 մլն դոլար (44,2 տոկոսի անկում)։

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 305,7 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 19,6 տոկոս, գրանցվել է 51,8 տոկոսի անկում)։

Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 462,2 մլն դոլար (ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 29,7 տոկոս, գրանցվել է 28,6 տոկոսի անկում), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է 790,8 մլն դոլար (մասնաբաժինը կազմել է 50,7 տոկոս, անկումը` 22,4 տոկոս)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է մոտ 1 558,8 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 32,3 տոկոսով։

Միաժամանակ արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է մոտ 488,6 մլն դոլար` նվազելով 15,2 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է մոտ 1 070,2 մլն դոլար` նվազելով 38 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 581,5 մլն դոլար։

ԱՎԾ–ի տվյալներով` 2015 թ.–ի հունվար–մայիսին գրանցված Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության տվյալներն ամբողջական չեն ԵՏՄ երկրների միջև իրականացվող առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք փոխադարձ հաշվարկի պատճառով։ Դրանք ենթակա են շտկման։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։