487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սուբսիդավորումը չի իրականացվի բյուջեից
20:09
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սուբսիդավորումը կիրականացվի արտաբյուջետային միջոցների հաշվին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց լրագրողներին «Տնտեսական օրակարգ» համաժողովի շրջանակում։

«Սուբսիդավորումը կիրականացվի ոչ բյուջետային միջոցների հաշվին։ Ապագայում մենք կնշենք աղբյուրը», – ասաց նա։

Միաժամանակ վարչապետը չնշեց ֆինանսավորման աղբյուրը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշում է ընդունել օգոստոսի 1–ից 6,93 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի այս որոշումը դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում, ինչի արդյունքում «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Ցուցարարներն արդեն 8–րդ օրն է` փակել են Բաղրամյան պողոտան։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչ ՀԷՑ–ի աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի իրականացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: