487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գնաճը մայիսին կազմել է 5,1%` ԵՏՄ–ի երկրներում գների 14.3%–անոց աճի դեպքում
17:15
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սպառողական գները 2015 թվականի մայիսին աճել են 5.1 տոկոսով, այն դեպքում, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում սպառողական գները 14.3 տոկոսանոց աճ են գրանցել։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում 2015 թվականի մայիսին 12–ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս` մնալով 4%+-1,5 նպատակային ընդունելի միջակայքում։ Միաժամանակ, հանրապետությունում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.5 տոկոսով։

ԵՏՀ տվյալների համաձայն, ԵՏՄ–ում սպառողական գները 2015 թվականի մայիսին, 2014 թվականի մայիսի համեմատ, աճել են 14.3 տոկոսով, իսկ ԵՏՄ–ում գների աճը մեկ ամսում կազմել է 0.4 տոկոս։

ԵՏՄ երկրների շարքում 12–ամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշն այս տարի գրանցվել է Ռուսաստանում` 15.8 տոկոս։ Ընդ որում` Ռուսաստանում սպառողական գները մեկ ամսում աճել են 0.4 տոկոսով։ Բելառուսում մայիսին սպառողական գներն աճել են 13.7 տոկոսով, իսկ մեկ ամսում` 0.7 տոկոսով։ Ղազախստանում սպառողական գները, մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել են 4.3 տոկոսով, իսկ մեկ ամսում` 0.3 տոկոսով։

«2015 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, Հայաստանում առավել բարձր տեմպով աճել են ոչ պարենային ապրանքների գները (6,8%), Բելառուսում` վճարովի ծառայությունների գները (22.0%), Ղազախստանում և Ռուսաստանում` պարենային ապրանքներինը (համապատասխանաբար, 4.7% և 20.2%)»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ԵՏՄ–ին միանալու գործընթացում գտնվող Ղրղըզստանի 12–ամսյա գնաճն ապրիլին կազմել է 6 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 0.4 տոկոսով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: