486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՌՀ ռեկտորը խորհուրդ է տալիս ԻՆՏԵՐ ՌԱՕ–ին պաշտոնանկ անել ՀԷՑ ղեկավար Բիբինին և հետ կանչել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը
17:18
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարությամբ է հանդես եկել «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի մամուլի ծառայության` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Երևանում ընթացող հանրահավաքների մեկնաբանությունների վերաբերյալ։

Ավելի վաղ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչ  Նիկոլայ Գորելովը ներկայացրել է կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը  Երևանում ընթացող բողոքի ակցիայի վերաբերյալ` նշելով, որ «Հայաստանի  իրադարձություններն անցել են քաղաքական հարթություն, իսկ ԻՆՏԵՐ ՌԱՕ–ն  բիզնեսով է զբաղվում, այլ ոչ քաղաքականությամբ, և այդ իրադարձություններին չի պատրաստվում մասնակցություն ունենալ»։ Գորելովը նաև հայտնել էր, որ սակագների վերանայման մասին դեռ խոսք չի եղել և մինչև օգոստոսի 1-ը (մինչև ՀԾԿՀ–ի` նոր սակագնի մասին որոշման ուժի մեջ մտնելը) ԻՆՏԵՐ ՌԱՕ–ն  կվերլուծի իրավիճակը։

«ԻՆՏԵՐ ՌԱՕ–ի մամուլի ծառայության անատամ, անողնաշար, իրավիճակի նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չկրող մեկնաբանությունը ստիպեց «գրիչը ձեռքս առնել»։ Եվ այսպես, բարի խորհուրդս Կովալչուկ կրտսերին («ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Բորիս Կովալչուկ)` կապված անհրաժեշտ գործողությունների հետ», – գրել է Դարբինյանը Facebook իր էջում։

Դարբինյանը խորհուրդ է տալիս Կովալչուկին, առաջին հերթին, հեռացնել պաշտոնից «Հայաստանի Էլցանցեր» կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, «ում անունը Հայաստանում այսուհետ արտասանվում է միայն միջնամատը վեր բարձրացրած», ինչպես նաև հետ կանչել սակագնի բարձրացման հայտը և «դրանով իսկ օգնել ՀԾԿՀ–ին «պահպանել դեմքը»»։

Բացի այդ, ՀՌՀ ռեկտորը կարծում է, որ անհրաժեշտ է նշանակել «Հայաստանի Էլցանցեր» կազմակերպության գործունեության ծախսերի և արդյունավետության անկախ պրոֆեսիոնալ աուդիտ և վարձել նոր կառավարող օղակ, որը պետրաստ կլինի իրականացնել բիզնես ռազմավարություն` հին սակագներով։

«Պետք է հասկանալ, որ կազմակերպության քայքայված, սոցիալապես անպատասխանատու գործունեությունը երկար տարիների ընթացքում ստվեր է գցում ողջ ռուսական բիզնեսի վրա։ Պետք է կարողանալ գիտակցել և հասկանալ սեփական պատասխանատվության աստիճանը», – ընդգծել է Դարբինյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած խաղաղ ցուցարարներին, որոնք գնում էին դեպի նախագահի նստավայր։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: