481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանությունները չեն չափազանցնում Ռուսաստանի տնտեսության վիճակը. Կոստին
19:50
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում խորը տնտեսական ճգնաժամ չկա, և իշխանությունները չեն չափազանցնում տնտեսության վիճակը, կարծում է ՌԴ–ի երկրորդ խոշորագույն բանկի` ՎՏԲ–ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Ինձ թվում է, որ իրավիճակը չափազանցված չէ... Մենք բազմաթիվ անգամ լսել ենք, որ Ռուսաստանում 500 բանկ (գրեթե բոլորը) կսնանկանա։ Այս ամենի մասին շատ անգամ ենք լսել», – ասել է Կոստինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում` մեկնաբանելով Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կոստինը տեղեկացրել է, որ ինքը, որպես խոշոր բանկի ղեկավար, իր հաճախորդների վարքից չի զգում, որ ռուսական տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ «Օրինակ ես բանկի միջոցով, հաճախորդների հետ հարաբերություններում ճգնաժամ չեմ զգում», – նշել է բանկիրը։

«Ինձ թվում է, որ մենք պետք է դադարենք անընդհատ մտածել ճգնաժամի մասին», – կարծում է ՎՏԲ–ի ղեկավարը։

Ուրբաթ ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առաջ` ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական տնտեսությանը հաջողվել է խուսափել խորը ճգնաժամից։ «Այսօր մենք չունենք խորը տնտեսական ճգնաժամի նշաններ, հարկավոր է ընդունել ճիշտ որոշումներ և լուծել առկա խնդիրները», – կարծում է նաև Կոստինը։

Նրա կարծիքով` Պուտինի կարևորագույն ուղերձներից է հավատարիմ մնալ մրցունակ, բաց տնտեսության սկզբունքներին։ «Հենց բաց տնտեսություն, բաց, մրցունակ։ Չենք պատրաստվում ապրել հակապատժամիջոցների և նման երևույթների կատեգորիաներում», – հայտարարել է ՎՏԲ–ի ղեկավարը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։