481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական երկաթուղին ընդգծում է պետական աջակցության անհրաժեշտությունը Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման ժամանակ
17:16
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԵՈւ–ն աշխարհաքաղաքական տեսակետից կարևոր է համարում Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումը, սակայն այն դժվար է իրականացնել առանց պետական աջակցության, տեղեկացրել է ընկերությունը։

ՌԵՈւ–ն նման պարզաբանում է ներկայացրել` մի շարք ԶԼՄ–ների հրապարակումներին ի պատասխան, որոնք, հղում անելով ՌԵՈւ–ի նախագահ Վլադիմիր Յակունինին, գրել էին, որ այդ նախագծի իրականացումն անարդյունավետ է։ ՌԵՈւ–ում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը ավելացրել է, որ ընկերության դիրքորոշումը չի փոխվել, պարզապես որոշ ԶԼՄ–ներ սխալ եզրահանգումներ են անում։

«Ինչպես նշվում էր ավելի վաղ, «ՌԵՈւ» ընկերությունը կարծում է, որ աշխարհաքաղաքական տեսակետից երկաթուղու կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար եվրասիական և համաշխարհային տրանսպորտային համակարգ հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքի ինտեգրման համատեքստում։ Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, հաշվի առնելով նմանատիպ նախագծերի մեծ արժեքն ու գումարի վերադարձի երկարատև ժամկետները, որոնց հետևանքով նման նախագծերը կոմերցիոն տեսակետից այդքան էլ գրավիչ չեն բիզնեսի համար, դրանց իրականացումն առանց պետական աջակցության կհանգեցնի դժվարությունների», – ուրբաթ նշվում է ՌԵՈւ–ի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ռուսական և համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի պետական աջակցությունը ստեղծում է զգալի մուլտիպլիկատիվ արդյունք արդյունաբերության համար և կարևոր նշանակություն ունի տնտեսության կայուն զարգացման համար։

2014 թ.–ի դեկտեմբերին ՀԿԵ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը տեղեկացրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ– ն (ՌԵՈւ–ի «դուստրը») նախատեսում է հանդես գալ որպես Իրան–Հայաստանի երկաթուղու օպերատոր։ Արդեն մի քանի տարի խոսակցություններ են շրջանառվում Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման մասին, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ստանալով ելք դեպի արտաքին աշխարհ։ Հիմա Հայաստանից իրականացվող երկաթուղային հաղորդակցությունն անցնում է Վրաստանի տարածքով։

Ռեբեցն այն ժամանակ նշել էր, որ նախագծի կոնցեսիոները կլինի «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը, որը 2013 թ.–ի վերջին մշակել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչից հետո հասկանալի դարձան հիմնական պարամետրերը` երկաթուղու երկարությունը, կառուցման տարբերակները, ֆինանսական ծախսերը։

ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի օգոստոսի 7–ին հավանություն է տվել այդ երկաթուղու կառուցման նախնական ծրագրին։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար, երկարությունը կկազմի 300 կմ։ Նրա ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կմ ընդհանուր երկարության 64 կամուրջներ, 102,3 կմ երկարության 60 թունել և 27 կայարան։ Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2022 թ.–ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են Չինաստանի բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: