484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ու Վրաստանի միջև «Բարեկամության կամրջի» շինարարությունը կսկսվի մոտակա ամիսներին. Բեգլարյան
20:50
10 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ու Վրաստանի միջև «Բարեկամության կամրջի» շինարարությունը կսկսվի մոտակա ամիսներին, չորեքշաբթի ասել է Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանի ԱԺ–ում կառավարական ժամի ընթացքում։

«Կամուրջը կկառուցվի հավասարության սկզբունքով` երկու կողմից տրամադրվող հավասար ներդրումների միջոցով, ինչի համար մենք շնորհակալ ենք վրացական կողմին», – ասաց Բեգլարյանը։

«Բարեկամության կամրջի» կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.–ի դեկտեմբերի 24–ին։ Նոր կամուրջը կկառուցվի հայ–վրացական սահմանին գտնվող Սադախլո–Բագրատաշեն հսկիչ անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նոր կամրջի շինարարությունն իրականացվում է Հայաստանի հյուսիսային սահմանային կետերի արդիականացման ծրագրի շրջանակում` 2012թ.–ի նոյեմբերի 23–ին Հայաստանի և ՎԶԵԲ–ի միջև ստորագրված համաձայնագրով։

Նա նշել էր, որ 2013թ.–ին ՎԶԵԲ–ն ու Հայաստանը 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` նախատեսված է կառուցել կամուրջը, սակայն սահմանաչափի փոփոխության և վրացական կողմի հետ ծրագրի համաձայնեցման գործընթացի պատճառով նախագիծը ժամանակավորապես սառեցվել էր։

Փոխնախարարը նաև ընդգծել էր, որ այս պահին գործող կամուրջը կշարունակի գործել նոր կամրջի կառուցումից հետո և կպահպանվի որպես այլընտրանքային ուղղություն։

Հայաստանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2012 թ.–ի նոյեմբերի 23-ին համաձայնագիր ստորագրեցին նոր կամրջի ֆինանսավորման մասին Հայաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն հսկիչ անցակետի տարածքում։ Համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ–ը Հայաստանին տրամադրել է 10.3 մլն եվրո վարկ, որը ՎԶԵԲ–ի ներդրումն է Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի ֆինանսավորման մասով։

Հյուսիսային միջանցքի արդիականացման 62.6 մլն եվրո արժողության ծրագիրը, բացի ՎԶԵԲ–ից, ֆինանսավորվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ–ի, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի և ՄԱԿ–ի զարգացման ծրագրի կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։