486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ–ի նոր շենքը շահագործման կհանձնվի նոյեմբերին. նախարար
17:20
04 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության նոր շենքը շահագործման կհանձնվի 2015 թ.–ի նոյեմբերին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

Նոր շենքը, որտեղ կտեղակայվեն արտգործնախարարության, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև արդարադատության նախարարությունները, կառուցվում է Երևանի փոքր կենտրոնում (արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում, որը մի քանի տարի առաջ այրվել էր հրդեհի հետևանքով)։

«Ավելի վաղ նախատեսվում էր շենքը շահագործման հանձնել 2016 թ.–ի ապրիլին, սակայն աշխատանքներն ընթանում են բավականին արագ և արդեն սեպտեմբերի երկրորդ կեսին կավարտվեն», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով` հիմա ԱԳՆ–ն ավարտում է կահույքի դիզայնի նախագծումն ու շուտով այն գնելու մրցույթ կհայտարարի։

Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի ԱԳՆ–ի շենքը, կառավարության 2012 թ.–ի որոշմամբ, վաճառվել էր 51,3 մլն դոլարով «Տանգո» ՓԲԸ–ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ Ավելի վաղ սպասվում էր, որ ԱԳՆ–ի շենքի տեղում կհայտնվի Kempinski խմբի հինգ աստղանի հյուրանոց։

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ գնորդը պարտավորվում է իրականացնել անհրաժեշտ ծավալի ներդրումներ և վերակառուցումից հետո ԱԳՆ–ի շենքի փոխարեն կառուցել միջազգային աշխարհահռչակ ապրանքանիշի հինգ աստղանի հյուրանոց` պահպանելով շենքի արտաքին տեսքը։

Կառավարության որոշմամբ` գնորդը պարտավորվում է կառուցել նոր շենքը, որտեղ կտեղակայվեն արտգործնախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ու Արդարադատության նախարարությունը։

Էդուարդո Էռնեկյանին է պատկանում Երևան «Զվարթնոց» օդանավակայանը շահագործող «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն։ Նա նաև Հայաստանում իրականացնում է գյուղատնտեսական խոշոր նախագծեր։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: