484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արդյունաբերական արտադրության աճը 4 ամսում 4,2% է կազմել
16:05
01 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները, Հայաստանն արդյունաբերական արտադրության ծավալի աճով առաջատար է ԵՏՄ երկրների շարքում։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրության համախառն ծավալը կազմել է 393,1 մլրդ դրամ (825,1 մլն դոլար)` ավելանալով 4,2 տոկոսով։ Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, 2015թ.–ին սպասվում է արդյունաբերության ոլորտի 1,5- 2,5% աճ։

Հաշվետու շրջանում արդյունաբերական արտադրության աճը պայմանավորված է եղել հանքարդյունաբերության և բաց հանքերի մշակման ոլորտի 30,9% աճով` մինչև 75,7 մլրդ դրամ։

Լեռնահանքային հատվածի նման աճը կապված է հիմնականում 2014թ.–ի վերջին Թեղուտի լեռնահանքային համալիրի գործարկման հետ։ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Քաջարանից հետո մեծությամբ երկրորդն է, և դրանք միասին ունեն մոլիբդենի համաշխարհային պաշարի շուրջ 7 տոկոսը։

Արդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության հիմնական հատվածներից է, 2014թ.–ի վերջի տվյալներով այս ոլորտին բաժին է ընկնում ՀՆԱ–ի շուրջ 28,4%–ը, իսկ լեռնահանքային արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 4,2%։

Բացի այդ, լեռնահանքային արդյունաբերությունը երկրի արտահանման հիմնական ոլորտներից է (արտահանման համախառն ծավալի 35,7%0։2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին Հայաստանի լեռնահանքային արտադրանքի արտահանումն աճել է 9,6%–ով և շուրջ 134,4 մլն դոլար կազմել։ Ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերությունը Հայաստանում ամենաբարձր աշխատավարձով երկրորդ ոլորտն է` շուրջ 374 078 դրամ (2015թ.–ի մարտի տվյալներով) և այս ոլորտում աշխատում են հինգ հազար հոգուց ավել մարդ։

ԵՏՀ տվյալներով` 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին ԵՏՄ անդամ–երկրների արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 295,4 մլրդ դոլար` 2014թ.–ի հունվար–ապրիլի համեմատ կրճատվելով 1,7%–ով։

Միաժամանակ, հաշվետու շրջանում, Հայաստանից բացի, արդյունաբերական արտադրության ծավալն աճել է նաև Ղազախստանում`0,3%–ով` կազմելով 24,4 մլրդ դոլար։ Բելառուսում հունվար–ապրիլ ամիսներին արձանագրվել է արդյունաբերական արտադրության անկում 7,5%–ով` մինչև 15,6 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանում արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 1,5%–ով` մինչև 254,5 մլրդ դոլար։

Ղրղըզստանի արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 20,9%–ով` կազմելով շուրջ 1 մլրդ դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։