486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը
18:14
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը։ Նիստին մասնակցել են  ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև  այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների  ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

ԱՊՀ էներգետիկները Երևանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաև  էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը:

Ինչպես նիստը բացելիս նշել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի  մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումն է:

«Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014-2015 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդյունքները և կնախանշենք հետագա գործողությունների պլանը։ Կքննարկենք նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը», – նշել է նա։

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով`  երկրի էներգետիկների կողմից իրականացվել է մեծ ծավալի աշխատանք՝ ցանցային տնտեսության մոդեռնիզացման, նոր գեներացնող հզորությունների ներդրման առումով, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

«Մեզ համար շատ կարևոր է նաև ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ խորհրդի 47-րդ նստաշրջանի օրակարգով նախատեսված՝ հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկաների տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման հարցի քննարկումը», – ասել է նա։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին նշել է, որ 2014-2015 թվականների աշուն-ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների:

«Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ  շուկայի զարգացումը, ինչպես նաև այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարևոր խնդիր է Հայաստանի համար: Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններով  400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը», – ասել է նա։

Զախարյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը քայլեր է ձեռնարկել բարելավելու  էներգետիկ արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև  համակարգում ներդրումների արդյունավետությունը։

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է  ԱՊՀ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորմանը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնակից երկրների էներգահամակարգերի ինտեգրման սկզբունքների և ուղղությունների մշակմանը /այդ թվում կոլեկտիվ էլեկտրաէներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում/, ինչպես նաև, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի նպատակով՝ տեխնիկական կանոնակարգերի մշակմանը:

ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհուրդը ստեղծվել է 1992թ.–ին։ Նույն թվականին խորհրդին անդամակցել է Հայաստանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: