486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի քաղաքացիների վարկավորվածության մակարդակը շատ բարձր է. ֆինանսական հաշտարար
18:16
19 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի քաղաքացիների վարկավորվածության մակարդակը շատ բարձր է, Երևանում անցկացվող «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը. հասարակության վստահության ամրապնդումն ու ֆինանսական միջնորդության ընդլայնումը» թեմայով 6–րդ միջազգային համաժողովի ընթացքում ասաց Ռուսաստանի ֆինանսական հաշտարար Պավել Մեդվեդևը։

Նրա խոսքով` ֆինանսական հաշտարարի համակարգի ներդրումից հետո, որն ամբողջովին վերցված էր Հայաստանից, ռուսական տարբերակը ենթարկվեց լուրջ շտկումների, քանի որ բողոքների հիմնական հոսքն անդրադառնում էր վարկերի կառուցվածքի փոփոխությանը։

Նա նշեց, որ վարկի կառուցվածքի փոփոխության մասին դիմումները հանդիպում են 5–10 անգամ ավելի հաճախ, քան մյուս բոլոր հայցերը, միաժամանակ դիմումների որակը վատացել է։ Եթե ավելի վաղ գործնականում չէին հանդիպում երկու բանկերում վարկ ունեցողներ, ապա այժմ բանկերի թիվը հասնում է հինգի։ 

«Ռեկորդը 26 ֆինանսական կազմակերպությունների 46 վարկերն են, և սա Ռուսաստանի քաղաքացիների չարիքն է, ովքեր մի պարտքը մարելու համար վերցնում են մյուսը և արդյունքում չեն կարողանում ամբողջությամբ վճարել, ավելանում է բնակչության վարկավորվածության խնդիրը», – Մեդվեդևի խոսքն է մեջբերում «ԱՌԿԱ» գործակալությունը։

Այս պահին, նրա խոսքով, խնդիրը փորձում են լուծել օրենսդրական մակարդակում ֆիզիկական անձանց սնանկության մասին նոր օրենքի միջոցով, որը նախատեսում է կառուցվածքի փոփոխություն և ֆիզիկական անձանց սնանկության ընթացակարգ, եթե քաղաքացին պարտք է 500 հազար ռուբլուց ավել (մոտ 10 հազար դոլար)։

«Ենթադրվում է, որ այս օրենքին կառնչվի մոտ 300 հազար ռուսաստանցի, իսկ մնացածները, որոնց պարտքերն ավելի քիչ են, պետք է խնդիրները լուծեն ֆինանսական օմբուդսմենի միջոցով», – ասաց Մեդվեդևը։

Նա նշեց, որ Ռուսաստանում հիմա կա մոտ 80 մլն գործող վարկ, բնակչության թիվը 146 միլիոն է, որոնցից աշխատունակների թիվը 70 միլիոն է կազմում։

«Ստացվում է, որ տրամադրվել է աշխատունակ մարդկանց թվից ավելի շատ վարկ։ 40 միլիոն քաղաքացիներ ունեն գործող վարկեր, և ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի երկու վարկ։ Միաժամանակ նրանցից 8 միլիոնը ժամանակին չի վճարել գոնե մեկ անգամ, իսկ 4 միլիոնն այնքան ժամանակ չի վճարել, որ հատուկ միջոցների բացակայության դեպքում նրանք չեն կարող վերականգնել իրենց վճարունակությունը», – ասաց Մեդվեդևը։

Նրա խոսքով` մոտ 300 հազար մարդ ունի մեծ պարտքեր, որոնք շտապ լուծման կարիք ունեն, իսկ 4 միլիոն մարդկանց պարտքերը այդքան էլ մեծ չեն, սակայն դրանք ևս շտապ լուծման կարիք ունեն։

Ինչպես նշեց ֆինանսական օմբուդսմենը, առաջարկված փոփոխությունների համաձայն` վարկերի կառուցվածքի փոփոխությունը կլինի ոչ պարտադիր, սակայն եթե բանկերը համաձայնվեն, ապա ԿԲ–ն փոխված վարկը կհամարի լավը և ճիշտ սպասարկման դեպքում դրա հարցում հարկ չի լինի պաշարներ ստեղծել։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները: