480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ–ն սպասում է, որ Ուկրաինան ժամանակին կպայմանավորվի պարտքերի վերակազմավորման շուրջ
22:06
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամն առաջվա պես հույս ունի, որ ուկրաինական կառավարությանը կկարողանա ժամանակին նոր համաձայնությունների հասնել վարկատուների հետ։

«Այո, մենք սպասում ենք դրան»,– Վաշինգտոնում մշտական ճեպազրույցի ժամանակ ասել է հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ջերի Ռայսը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հիմնադրամը հույս ունի արդյո՞ք, որ ուկրաինական կառավարությունը խոստացած ժամկետներում` հունիսին, անհրաժեշտ համաձայնությունների կհասնի վարկատուների հետ, ինչպես նաև, որ Ուկրաինայի ընդլայնված ֆինանսավորման ծրագրի առաջին վերանայման վերաբերյալ ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստը, համապատասխանաբար, նույնպես կանցկացվի հունիսին։ Նա չի հստակեցրել, թե ինչ կարող է կատարվել, եթե բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, ավելացնելով, որ խորհրդատվությունները շարունակվում են, և որ ինքը չի ցանկանում խանգարել այդ գործընթացին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի` մայիսի 12–ին, Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն ասել է, որ Ուկրաինայի վարկատուները ձգձգում են պարտքի վերակազմավորման բանակցությունները, սակայն հույս է հայտնել, որ նրանք կմտնեն դրության մեջ և հաշվի կառնեն, որ Կիևը պետք է ավարտի այդ երկխոսությունը ԱՄՀ–ի` ֆինանսական օգնության հերթական տրանշը հատկացնելու որոշումից առաջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: