484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ն ու Չինաստանը կփորձեն համատեղել Եվրասիական նախագիծն ու Մետաքսե ճանապարհը. ԵՏՀ նախարար
19:14
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունն ու Չինաստանը կփորձեն համատեղել Եվրասիական նախագիծը և Մետաքսե նոր ճանապարհը, հինգշաբթի Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։

«Մենք կփորձենք այս համաձայնագրի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ մշակել, որպեսզի համատեղենք Եվրասիական միության և Մետաքսե նոր ուղու ինտեգրացիոն նախաձեռնությունները»,– ասաց նա։

Ըստ նրա, հանձնաժողովը քննարկել ԵՏՄ–ի և Չինաստանի առևտրատնտեսական գործակցության մասին բանակցությունների սկիզբը` հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանը Միության բոլոր անդամների խոշորագույն գործընկերներից մեկն է։ 

Չինաստանը Եվրոպայի երկրների հետ միացնող, Ասիայի և Աֆրիկայի գործակցությունն ամրապնդող Մետաքսե նոր ճանապարհի կառուցման գաղափարը 2013 թվականին առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ցինփինը։ Չինաստանն այս նախաձեռնությամբ հույս ունի ամրապնդել քաղաքական կապերը, Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկ ծով տրանսպորտային ցանց ստեղծել, կրճատել առևտրի և ներդրումների խոչընդոտները, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկման համակարգերը։

ԵՏՄ–ն միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է, ստեղծվել է Մաքսային միության և Ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա, գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը, իսկ մայիսի 29–ից նշած երկրներին կմիանա նաև Ղրղըզստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։