478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ–ի և ԵՏՄ–ի հետ ունեցած համաձայնագրերի փոփոխություններին
18:34
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 147 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել ԱՊՀ–ի և ԵՏՄ–ի հետ ունեցած համաձայնագրերում փոփոխություններ կատարելու առաջարկությանը։

Ինչպես նիստի ընթացքում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, փոփոխություններով հաստատվում է ապրանքի ծագման մասին արտոնագրի փոխադարձ ճանաչումը։

«մասնավորապես, ապրանքի ծագման մասին արտոնագրի տրամադրումը Հայաստանի առևտրատնտեսական պալատին իրավունք է վերապահվում, իսկ ընթացակարգերի վերահսկողությունը դրված է էկոնոմիկայի նախարարության վրա»,– ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` համաձայնագիրը շոշափում է տրված փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հարցը, որպեսզի արտահանողները ապրանք մատակարարելիս նմանատիպ եզրակացություններ ստանալու անհրաժեշտություն չունենան։

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԵՏՄ պայմանագրի ընդունմամբ ՀՀ-ում կիրառվող արտադրանքի ԱՏԳ ԱԱ կոդերի, մաքսային ռեժիմների ընդունված մեծությունների հասկացությունների փոփոխմամբ:

«Որոշման նպատակը օրենսդրական դաշտի արդիականացումն է, մաքսային մարմինների կողմից տեղեկության տրամադրման գործընթացի խոչընդոտների վերացումը»,– ասաց Մելքոնյանը:

Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ երկրների «Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական վկայագրման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը նպատակաուղղված է փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչմանը միտված համագործակցությանը, արդյունքների փոխադարձ ճանաչման հիմնական պայմանների սահմանմանը, «ГОСТ» հապավումը կրող ստանդարտների պահպանմանը:

Նիստում համաձայնություն է տրվել ԵՏՄ անդամ պետությունների «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: