486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ–ը Հայաստանի ՀՆԱ 1,5% անկում է կանխատեսում 2015 թվականին
18:09
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վատացրել է Հայաստանի կանխատեսումը և 2015 թվականին ակնկալում է երկրի ՀՆԱ–ի 1,5–տոկոսանոց անկում։ Այդ մասին ասվում է «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: May 2015» ՎԶԵԲ–ի մայիսյան հաշվետվությունում, հայտնում է ԱՌԿԱ տնտեսական տեղեկատվության հայկական գործակալությունը։

Միաժամանակ, ՎԶԵԲ–ը 2016 թվականին ակնկալում է Հայաստանի տնտեսության բարելավում և կանխատեսում է ՀՆԱ–ի 1–տոկոսանոց աճ։

Ինչպես նշվում է ընթացիկ հաշվետվությունում, հայկական տնտեսությունը 2015 թվականի սկզբին էականորեն դանդաղել է մասնավոր փոխանցումների և արտահանման կրճատման պատճառով։ «Հայաստանի ՀՆԱ իրական աճը, հավանաբար, բացասական կլինի»,– կարծում են ՎԶԵԲ–ում։

2014 թվականի վերջի կտրուկ, բայց մեղմ արժեզրկումից հետո հայկական դրամը կայունացել է ԿԲ կոշտ դրամավարկային քաղաքականության և ինտերվենցիաների շնորհիվ։

Միաժամանակ, չնայած բանկային հատվածի վրա փոխարժեքների բացասական ազդեցության հաղթահարմանը, վարկավորման ակտիվությունը դանդաղել է։

«Չնայած մարտին հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկման հաջող տեղաբաշխմանը` Հայաստանի միջազգային արժութային պահուստները մարտի վերջին կրճատվել են 25 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ապահովելով ներկրման 3,5 ամսվա ծածկում։ Հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակվել է ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության բարձր ցուցանիշով»,– նշվում է հաշվետվությունում։

ՎԶԵԲ–ի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի տնտեսության արագ վերականգնման հեռանկարները մինչև 2016 թվականը կախված են արտաքին գործոններից, գլխավորապես` Ռուսաստանից։

ՎԶԵԲ–ի կանխատեսումների համաձայն` միաժամանակ Ռուսաստանում ՀՆԱ աճը 2015 թվականին կկազմի 4,5 տոկոս` ավելի վաղ կանխատեսված 4,8 տոկոսանոց անկման փոխարեն։ ՎԶԵԲ–ի վերլուծաբանների կարծիքով` Ռուսաստանի խորը հետընթացն ակնկալվածից ավելի ուժեղ էր, ինչն անդրադառնում է այն երկրների վրա, որոնց հետ ՌԴ–ն սերտ տնտեսական կապեր ունի։ Մասնավորապես, ռուսական տնտեսության բացասական միտումները վատացնում են Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների հեռանկարները։

Ռուսական հետընթացի հետևանքներն ամենից շատ ազդում են աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ծավալների վրա, որոնք բարձր տեմպերով շարունակվում են կրճատվել։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4,1%–ի, իսկ գնաճը` 4% (±1,5%) մակարդակում։

Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին, Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով, կազմել է 3,4 տոկոս` ծրագրված 5,2 տոկոսի փոխարեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։