478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գնաճը մարտին կազմել է 5,8% ԵՏՄ երկրների 15,5% գնաճի դեպքում
18:04
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սպառողական գները 2015 թվականի մարտին, 2014 թվականի մարտի համեմատ, աճել են 5,8 տոկոսով` Եվրասիական տնտեսական տարածքի երկրներում գրանցված 15,5 տոկոսի դիմաց։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` Հայաստանում 2015 թվականի մարտին 12–ամսյա գնաճը կազմել է 5,8 տոկոս։ Միաժամանակ, այս տարվա մարտին հանրապետությունում սպառողական գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,1 տոկոսով։

ԵՏՀ տվյալներով` ԵՏՄ–ում 2015 թվականի մարտին սպառողական գները, 2014 թվականի մարտի համեմատ, աճել են 15,5 տոկոսով, իսկ 2014 թվականի փետրվարի  համեմատ` 1 տոկոսով։

ԵՏՄ երկրների շրջանում 12–ամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում` 19,9 տոկոս մակադրակում։ Ընդ որում`Ռուսաստանի սպառողական գները մեկ ամսում աճել են 1,2 տոկոսով։ Բելառուսում սպառողական գները մարտին աճել են 16,2 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում` 0,8 տոկոսով։

Ղազախստանում մարտին սպառողական գները, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել են 5,2 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում աճը կազմել է 0.1 տոկոս։

Միաժամանակ 12–ամսյա գնաճը Ղրղըզստանում, որը գտնվում է ԵՏՄ-ին միանալու գործընթացում, մարտին կազմել է 8,5 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ գները նվազել են 0,2 տոկոսով։

ԵՏՀ տվյալներով, ԵՏՄ երկրներում գնաճի ընդհանուր ցուցանիշը 2015 թվականի հունվար–մարտին կազմել է 15 տոկոս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: