486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ–ը պատրաստ է օժանդակել Հայաստանի իշխանություններին բիզնես–միջավայրի բարելավման գործում
21:01
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին՝ բանկի ամբողջ գործիքակազմով, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Չակրաբարտին գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանի հետ ՎԶԵԲ գործընկերությունը տարեցտարի ամրապնդվում է, ինչի արդյունքում 2014 թվականին, ըստ նրա, աննախադեպ աճ է գրանցվել Հայաստանում բանկի իրականացրած ծրագրերի ֆինանսավորման առումով:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունը և մեր երկրի հետ ռազմավարական գործընկեր դարձած բանկի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը ներառում է տնտեսության ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերի ֆինանսավորումից մինչև ՓՄՁ-ների աջակցության, ֆինանսական շուկաների, պետական գնումների և այլ ոլորտներում զարգացմանն ուղղված 100-ից ավելի ծրագրեր:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սումա Չակրաբարտիի հերթական այցը Հայաստան, նախկինի նման կլինի արդյունավետ և նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը:

Հանրապետության Նախագահը կարևորել է բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ ու հեռանկարային ծրագրերին և ողջունել ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ քառամյա համագործակցության ռազմավարության շրջանակներում ընդլայնելու մեր երկրում բանկի գործունեության ծավալները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին, տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքին և առաջիկա ծրագրերին:

ՀՀ Նախագահը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրի զարգացման նոր հնարավորություններին ու հեռանկարներին:

ՎԶԵԲ–ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Երկրում 1992 թվականից իրենց գործունեության ընթացքում մինչև 2014 թվականի ավարտը ՎԶԵԲ–ն իրականացրել է 803 մլն եվրոյի 136 ծրագիր, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառում, ինչպես նաև ֆինանսական ոլորտում։ Միաժամանակ, մասնավոր հատվածում բանկի ներդրումները կազմել են 87 տոկոս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: