480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԱՄՆ-ի ստորագրած համաձայնագիրը հնարավոր չէ որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ դիտարկել. փորձագետ
21:34
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը հնարավոր չէ դիտարկել որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը։

Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, մայիսի 7–ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանը և Միացյալ Նահանգները հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են առնվազն տարին մեկ անգամ։ Խորհրդի նպատակն է բացահայտել երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներն ու աշխատանքներ տանել դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Դեմիրճյանի խոսքով` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ստորագրելու ժամանակ էլ հայտնի էր, որ Հայաստանը շարունակելու է հարաբերություններն Արևմուտքի  հետ:

Նա նշել է, որ գլոբալացվող աշխարհը շատ լավ հասկանում է, որ իրական գործընթացները պետք է առաջ շարժվեն համագործակցության, այլ ոչ թե համագործակցությունը մերժելու սկզբունքով։

«Համաձայնագիրը վկայում է, որ ԱՄՆ–ն Հայաստանին տեսնում է որպես գործընկեր, որի հետ կարող է երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, ինչը շատ լավ է Հայաստանի համար: Այսինքն`այն մտավախությունները, որ Արևմուտքն առհասարակ Հայաստանից երես կթեքի, իրականում այդպես չէ»,-վստահեցրել է վերլուծաբանը: 

Այնուհանդերձ, նա չի բացառել, որ Հայաստանը, առավել ինտեգրվելով ԵՏՄ–ի շրջանակում և խորացնելով  համագործակցությունը, Արևմուտքի հետ զուտ տնտեսական բնույթի որոշակի խնդիրներ ունենա, «ինչը, սակայն, ապագայի հարց է»։

«ԵՏՄ–ի շրջանակում այդպիսի հստակ քաղաքականություն չկա, որ պետությունները պարտավոր են այսինչ երկրների հետ ունենալ կամ չունենալ հարաբերություն կամ խզել հարաբերությունները։ Նման քաղաքական բնույթի պարտավորություններ չունի ԵՏՄ-ն, ինչը նշանակում է, որ երկրներն ազատ են համագործակցության առումով», – ասել է Դեմիրճյանը։

Նա նաև նշել է, որ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան չի  փոխվել։ Փոխվել է տնտեսական բաղադրիչը, բայց  քաղաքական գործակցությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՊՀ  երկրների, թե՛ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, ըստ էության, չի փոխվել:

Հայաստանը 2015թ.–ի հունվարի 2–ից ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: