481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ
18:54
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։

Ստեփանյանի խոսքերով` ընկերությունն այսօր օրվա երկրորդ կեսին ՀԾԿՀ–ին է ներկայացրել սակագնի փոփոխության առաջարկ պարունակող փաստաթղթերը փաթեթը։

«Հինգ օրում կստուգվի սահմանված կարգի պահանջներին ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը, ինչից հետո, անհրաժեշտ պայմաններին համապատասխանելու դեպքում, այն կքննարկվի», – ասել է Ստեփանյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Սահմանված կարգի համաձայն` հայտը քննարկվում է ներկայացման օրվանից 80 օրվա ընթացքում։

Ինչպես նշել է ՀԾԿՀ մամուլի քարտուղարը, ընկերությունը համապատասխան ծանուցումը հրապարակել է նաև հայկական թերթերից մեկում։

Ըստ ներկայացված հայտի, որը հրապարակվել է հայկական ԶԼՄ–ներում, ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։

Մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի տրամադրած էլեկտրաէներգիայի համար ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել` հասցնելով 58,93 դրամ 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը (с 23:00 до 7:00) 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։

Սակագնի բարձրացման հայտեր են ներկայացրել նաև հինգ խոշորագույն կայանները` «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ն, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ–ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն, «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ–ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն (Հրազդան–5),  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ–ն։

Հայտերն արդեն անցել են ստուգման նախնական փուլը, հիմա քննարկվում են կարգավորիչի կողմից։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը, էլեկտրաէներգիայի բաշխումը  ($1 – 480,98 դրամ)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը: