484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Զբոսաշրջության ոլորտի մրցունակության գլոբալ վարկանիշում Հայաստանը 89–րդն է
17:22
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մրցունակություն զբոսաշրջության և ճամփորդությունների ոլորտում» 2015թ.–ի գլոբալ վարկանիշում (The Travel and Tourism Competitiveness Report) Հայաստանը 89–րդ հորիզոնականն է զբաղեցրել։ Վարկանիշը հրապարակել է Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum)։ Երկու տարի առաջ հրապարակված վարկանիշում Հայաստանը զբաղեցնում էր 79–րդ հորիզոնականը։

ՀՏՀ–ի վարկանիշի համաձայն` Հայաստանն աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում խմելու ջրի հասանելիությամբ և բջջային ցանցի ծածկույթով, միաժամանակ երկիրը վերջին տեղերից մեկն է զբաղեցնում ՄԻԱՎ վարակակիրների թվով։

Հայաստանը 38–րդ տեղն է զբաղեցնում անվտանգության մակարդակով, 48–րդ տեղը` առողջապահության մակարդակով, 71–րդ տեղը` մարդկային ռեսուրսներով թվով, 73–րդ տեղը` զբոսաշրջային ծառայությունների ենթակառուցվածքով, 77–րդ տեղը` գների մատչելիությամբ, 83–րդ տեղը` միջազգային հանրության նկատմամբ բաց լինելու մակարդակով, 92–րդ տեղը` ավիացիոն ենթակառուցվածքով, 99–րդ տեղը` մշակութային ռեսուրսներով և գործարար այցերով։

ՀՏՀ–ի վարկանիշում առաջին տեղերն են զբաղեցրել այն երկրները, որոնք առավելագույն թվով զբոսաշրջիկներ են ընդունում։ Լավագույն տասնյակում են հայտնվել Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան։

Հայաստանի հարևան երկրների ցանկում լավագույն արդյունքները գրանցել են Թուրքիան (44–րդ տեղ) և Ռուսաստանը (45), Վրաստանը 71–րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 84, Իրանը` 97։

«Մրցունակություն զբոսաշրջության և ճամփորդությունների ոլորտում» վարկանիշը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ։ Ցանկում ներառված է 141 երկիր` աշխարհի բոլոր տարածաշրջաններից։ Երկրներին գնահատական է տրվում 14 ուղղությամբ, որոնց թվում են պատմական և մշակութային ժառանգությունը, տնտեսության, տրանսպորտի, բջջային կապի, բժշկության զարգացումը, բնակչության բաց լինելը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։