486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը 434 հազար եվրո կհատկացնի Վրաստանի սահմանին Բագրատաշեն ՀԱԿ–ի արդիականացմանը
19:47
30 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի կառավարությունը 434 հազար եվրո կհատկացնի Վրաստանի սահմանին Բագրատաշեն ՀԱԿ–ի արդիականացմանը։

«Միջոցները հատկացվում են UNDP համատեղ նախագծի շրջանակում»,– ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Ըստ նրա, այդ նախագիծը սերտորեն կապված է Բավրա, Բագրատաշեն և Գոգավան ՀԱԿ–ի արդիականացման ծրագրի հետ, որի իրագործման արդյունքներով Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր։

Հայ–վրացական սահմանին «Բագրատաշեն» և «Սադախլո» հսկիչ անցակետերի զինման ` 4.3 մլն եվրոյի ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի մարտին։

Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում սահմանների արդիականցման համալիր ծրագրի շրջանակում կկառուցվեն ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկապես վերազինված սահմանային ենթակառուցվածքներ։ ՀԱԿ–երում կներդրվի, մասնավորապես, «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը զգալիորեն կթեթևացնի սահմանի հատումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկը, քանի որ սահմանին գործող վեց տարբեր պետմարմինների փոխարեն քաղաքացիները և բեռնափոխադրող ընկերությունները գործ կունենան ընդամենը մեկ կամ երկու պետական մարմինների հետ։

Հայ–վրացական սահմանին երեք սահմանային անցակետերի արդիականցման ծրագրի իրագործման նպատակով Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank – EIB) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցներ են հատկացրել։

Ծրագրի իրագործմանը, բացի ԵՆԲ–ից և ՎԶԵԲ–ից, միջոցներ է հատկացրել նաև ԵՄ հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF) (12 մլն եվրոյի դրամաշնորհ), իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿԶԾ–ն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ են հատկացրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: