484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ–ի արդիականացման հետևանքով կբարձրանա բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը. փոխնախարար
15:55
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական վարկի գումարով հայկական ԱԷԿ–ի արդիականացումը կհանգեցնի նրան, որ կբարձրանա բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը` այն 1 կՎտ/ժ–ի դիմաց կավելանա 2,5–2,6 դրամով, նշում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին։

2014թ.–ի օգոստոսի 1–ից Հայաստանում գործում են էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Ցերեկային սակագինը (7:00-23:00) կազմում է 1 կՎտ/ժ–ի դիմաց 41,85 դրամ  (մոտ 8,8 ցենտ) ` նախկին 38 դրամի դիմաց, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ (մոտ 6,7 ցենտ) `  նախկին 28 դրամի դիմաց ($1 - 474,95 դրամ)։

Գործակալությունը հայտնում է, որ Գալստյանը չորեքշաբթի պատգամավորներին է ներկայացրել 2014թ.–ի դեկտեմբերի 20–ին Ռուսաստանի հետ ստորագրված համագործակցության համաձայնագիրը, որը վերաբերում է մինչև 2026 թվականը հայկական ԱԷԿ–ի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին։

Փոխնախարարի խոսքով` համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլար` դրամաշնորհի տեսքով։ Վարկային միջոցները տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 15 տարի մարման ժամկետով և տարեկան 3% տոկոսադրույքով։ 

«Հաշվի առնելով, որ վարկի մարումը նախատեսվում է իրականացնել 2019թ.–ից, դա կարող է ազդել վերջնական սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների վրա, նախնական տվյալներով` 1 կՎտ/ժ–ի դիմաց մոտ 2,5–2,6 դրամով (հաշվի առնելով ԱԱՀ–ն)», – ասաց Գալստյանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հայկական ԱԷԿ–ի վերանորոգումը կսկսվի 2017թ.–ի գարնանը և կտևի մոտ կես տարի։

Հայկական ԱԷԿ–ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, գտնվում է Երևանից 30 կմ դեպի արևմուտք, շահագործվել է 1980թ.–ին։ Այսօր գործում է միայն երկրորդ բլոկը, որն ունի 407,5 ՄՎտ հզորություն։

Փորձագետների գնահատականով` ԱԷԿ–ը կարող գործել մինչև 2016թ.–ը, սակայն ԵՄ–ն պնդում է, որ կայանը դադարեցնի աշխատանքները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։