486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմն» առաջիկա 5 տարիներին ծրագրում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգում 60 մլն դոլար ներդնել
17:45
22 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմի» ներդրումները Հայաստանի գազատրանսպորտային համակարգում 2006 թվականից կազմել են 200 մլն դոլար, առաջիկա հինգ տարիներին ծրագրվում է ավելացնել դրանք ևս 60 միլիոն դոլարով, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երևան կայանալիք այցին վերաբերող Կրեմլի նյութերում։

Պուտինը Երևան կայցելի հայկական կողմի հրավերով։ Նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին, կայցելի հուշահամալիր և ելույթ կունենա արարողությանն այլ պետությունների ղեկավարների թվում

«Գազպրոմ» ԲԲԸ–ն ապահովում է Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարումները 2014-2018 թվականների հնգամյա նոր պայմանագրով։ 2013 թվականին մատակարարվել է 1.96 միլիարդ խորանարդ մետր, 2014 թվականին` ավելի քան 2.06 միլիարդ խորանարդ մետր։ Ռուսական հոլդինգի ներդրումները Հայաստանի գազատրանսպորտային համակարգում 2006 թվականից կազմել են 200 մլն դոլար, առաջիկա հինգ տարիներին ծրագրվում է ավելացնել դրանք ևս 60 միլիոն դոլարով»,– հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նյութերին։

2013 թվականի դեկտեմբերին հաջողությամբ շահագործման է հանձնվել Հրազդանի ՋԷԿ–ի (սեփականատերեր` «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» և «Գազպրոմ») հինգերորդ էներգաբլոկը։ Արժեքը` 465.1 մլն դոլար, հզորությունը` տարեկան մինչև 3.3 միլիարդ կիլովատ ժամ։

Միջուկային ոլորտում իրագործվում է հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկրացման նախագիծը։ «Ֆինանսների նախարարությունների մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանին 270 միլիոն դոլարի պետական արտահանողական վարկ տրամադրելու վերաբերյալ (համապատասխան միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարի 5–ին)։ Նախատեսվում է տարեկան 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույք, ինչպես նաև 30 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջին նախավճարի ապահովման համար»,– ասվում է նյութերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: